Հետևի՛ր Աստծո իմաստությանը, ոչ թե քո զգացմունքներին

«Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, Նրա բերանիցն է գիտությունն ու հանճարը»: —Առակաց 2.6

Կյանքը զվարճալի չէ, երբ թույլ ենք տալիս մեր զգացմունքներին իշխել: Զգացմունքներն օր օրի, ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե փոխվում են: Դրանք հաճախ ստում են մեզ: Կարճ ասած՝ մենք չենք կարող վստահել մեր զգացմունքներին:

Բայց մենք, որպես Քրիստոսի հետևորդներ, կարող ենք ընտրել անտեսել սուտ զգացմունքները և ապրել ճշմարտությամբ ու իմաստությամբ: Թո՛ւյլ տվեք մի քանի օրինակ բերել:

Հավանաբար հայտնվել ես մարդկանց մի բազմության մեջ ու զգացել, թե իբր բոլորը խոսում են քո մասին: Դա չի նշանակում, որ իրականում այդպես է: Միգուցե զգում ես, թե ոչ ոք քեզ չի սիրում, բայց դա չի նշանակում, որ այդպես է: Միգուցե քեզ չհասկացված, չգնահատված կամ նույնիսկ սխալ վերաբերմունքի արժանացած ես զգում, բայց դա չի նշանակում, որ իրականում այդպես է: Դրանք ընդամենը զգացմունքներ են:

Մենք պետք է հասուն, կարգապահ մարդիկ լինենք՝ Հոգով վճռական քայլելու համար: Դա պահանջում է հաստատուն կամք՝ ընտրելու գործել այնպես, ինչպես Աստված է ուզում, այլ ոչ թե մենք:

Չնայած ժամանակ առ ժամանակ միգուցե ենթարկվենք բացասական զգացմունքների տարափին, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ զգացմունքները վերահսկեն և փչացնեն մեր կյանքը: Փոխարենը՝ մենք կարող ենք ընտրել հետևել ճշմարտությանը՝ աստվածային իմաստությանը, գիտությանը և հասկացողությանը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, իմ զգացմունքները հաճախ դեմ են Քո իմաստությանը և փորձում են խաբել ինձ, սակայն ես թույլ չեմ տա, որ դրանք ղեկավարեն իմ կյանքը: Առաջնորդի՛ր ինձ Քո ճշմարտությամբ, որպեսզի ես կարողանամ կապված մնալ Քեզ հետ և չվերահսկվեմ իմ մշտապես փոփոխվող զգացմունքներով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon