«Եթե կենաք Ինձանում և Իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ»: —Հովհաննես 15.7
Քրիստոնյաների մեծ մասը գիտի Աստվածաշունչ կարդալու կարևորությունը, սակայն շատերը չեն հասկանում Խոսքի մեջ մնալու և իրենց ներսում Խոսքին բնակվել թույլ տալու կարևորությունը:
Երբ ջանասիրաբար ուսումնասիրում ենք Խոսքը և պահում այն մեր սրտում, ունենում ենք ակնթարթային մուտք դեպի Սուրբ Գիրքը ցանկացած անհրաժեշտության դեպքում: Հիսուսը խոստացավ, որ մենք կարող ենք աղոթքով խնդրել ցանկացած բան, ինչի կարիքն ունենք, և կստանանք այն:
Խոսքում կենալը և թույլ տալը, որ Խոսքը կենա մեր մեջ, դարձնում են մեզ Հիսուսի ճշմարիտ աշակերտները (տե՛ս Հովհաննես 8.31): Դա մեզ ավելի շատ զորություն է տալիս մեր աղոթքի կյանքում, իսկ աղոթքում զորություն ունենալը մեզ զորավոր է դարձնում թշնամու հանդեպ:
Արդյո՞ք դու կենում ես Աստծո խոսքի մեջ… և թույլ տալիս, որ այն մնա քո մեջ: Եթե պատասխանը ոչ է, ես քաջալերում եմ քեզ քայլեր ձեռնարկել: Խոսքը կարդալը և ուսումնասիրելը դարձրո՛ւ առաջնահերթություն: Սկսի՛ր անգիր անել սուրբ գրվածքները և մխրճի՛ր դրանք քո սրտի մեջ: Այն ժամանակ, երբ կյանքի մարտահրավերների առջև կանգնես, դու լիովին զինված և պատրաստ կլինես հաղթելու պատերազմը:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ուզում եմ լինել ճշմարիտ աշակերտ և քայլել այն զորությամբ, որը գալիս է Քո Խոսքի մեջ մնալուց: Առաջնորդի՛ր ինձ, երբ ես ջանասիրաբար ուսումնասիրեմ Սուրբ գիրքը և սրտումս պահեմ Քո ճշմարտությունը: