Ունենալ հոժար սիրտ

Ունենալ հոժար սիրտ

«Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ սրտիդ մեջ կա, գնա՛ արա, որովհետև Տերը քեզ հետ է»»: Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ 7.3

Հոժար սիրտն այն սիրտն է, որ իսկապես «ցանկանում է»: Եթե կա որևէ բան, որ ուժգին ցանկանում ենք անել, ինչ-որ կերպ ելք կգտնենք դա անելու համար: Աստծո օգնությամբ և հոժար սրտով մենք կարող ենք ունենալ մտերիմ փոխհարաբերություն Նրա հետ, տունը մաքուր պահել, գումար խնայել, պարտքերից ազատվել կամ հասնել որևէ նպատակի, որ մեր առջև դրել ենք: Մեր հաղթանակը կամ պարտությունը մեծապես կախված է մեր «ցանկանալուց»:

Շատ անգամներ մեր ձախողումների համար մեղադրում ենք սատանային, մարդկանց, անցյալին և այլն: Բայց, գուցե խնդիրն այն է, որ այնքան էլ ուժգին «չենք ցանկանում»:

Եթե իսկապես ցանկանում եք ավելի մոտ լինել Աստծուն, ես հավատում եմ, որ կլինեք: Ձեր հոժարակամ սիրտը կստիպի ձեզ փնտրել Նրան նոր ջերմեռանդությամբ: Դուք կնախընտրեք ամեն օր ժամանակ անցկացնել աղոթքում և Խոսքի ուսումնասիրության մեջ: Աստված կտեսնի ձեր սիրտը և կմոտենա ձեզ, ինչպես որ դուք եք մոտենում Նրան:


Միշտ չէ, որ ցանկություն ունենք անելու այն, ինչ հարկավոր է, բայց մենք չպետք է մեր որոշումները կայացնենք՝ հիմնվելով զգացմունքների վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon