Ուրախ սիրտ

Ուրախ սիրտ

«Թշվառի և հուսահատվածի բոլոր օրերը վատ են (անհանգիստ մտքերով և կանխազգացումներով), բայց ուրախ սիրտ ունեցողը մշտական խնջույքի մեջ է (անկախ հանգամանքներից)»: ԱՌԱԿԱՑ 15.15, AMP

«Վատ կանխազգացումը» անորոշ, սպառնացող զգացում է, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու: Եղավ մի պահ, երբ հասկացա, որ կյանքիս մեծ մասն ապրել եմ այս զգացողություններով: Իրականում, ես դարձել էի թշվառ վատ մտքերի ու կանխազգացումների պատճառով:

Հավանաբար, դուք էլ ունեք այս զգացումները: Ունեք հանգամանքներ, որոնք շատ դժվար են, կամ նույնիսկ եթե չկան այդպիսի հանգամանքներ, միևնույն է, դուք թշվառ եք, որովհետև ձեր մտքերը թունավորում են ձեր տեսանկյունը և զրկում ձեզ կյանքը վայելելու ու լավ օրեր տեսնելու կարողությունից:

Առակաց 15.15-ում ասվում է, որ այս զգացումները չպետք է պահպանվեն: Հավատքի վերաբերմունքն Աստծուն ապավինելու, վստահելու և Նրան հուսալու վերաբերմունք է. այն ուրախ խնջույքի մեջ լինելն է և լավին սպասելը: Փոխանակ վախենալու, որ կհանդիպեք ինչ-որ բանի, որը կդժբախտացնի ձեզ, դուք կարող եք հավատալ, որ Աստված կտա ձեզ զորություն՝ վայելելու այն:

Ձեր ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը և զորությունը ձեր ներսում են Սուրբ Հոգու ներկայության միջոցով: Թույլ մի՛ տվեք, որ անհանգստությունն ու մտահոգությունն այլևս իշխեն ձեր կյանքում: Ակնկալե՛ք Աստծո օգնությունը, օրհնությունը և զորությունն այն ամենում, ինչ անում եք:


Ճիշտ վերաբերմունքի դեպքում դուք կարող եք լցվել եռանդով, որպեսզի մեծ ուրախությամբ զբաղվեք ձեր ամենօրյա անելիքներով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon