Աստված առանձնահատուկ բաներ է ասում

Աստված առանձնահատուկ բաներ է ասում

«Եթե լսեն և հնազանդվեն, իրենց օրերը բարիքով կվերջացնեն և իրենց տարիները՝ զվարճությունով» (ՀՈԲ 36.11):

Դեյվն ու ես մշտապես կարիք ունենք լսելու Աստծուց շատ բաների վերաբերյալ: Մենք պետք է լսենք Նրանից և իմանանք, թե ինչպես վարվենք մարդկանց հետ, տարբեր հանգամանքներում և առանձնահատուկ իրավիճակներում: Մենք մշտապես աղոթում ենք. «Ի՞նչ պիտի անենք այս կապակցությամբ: Ինչպե՞ս վարվենք այս դեպքում»:

Յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր բաներ են տեղի ունենում, և Դեյվն ու ես պետք է արագ կողմնորոշվենք ու աստվածահաճո որոշումներ կայացնենք: Եթե մենք չհնազանդվենք Աստծուն երկուշաբթի, ապա մինչև ուրբաթ մեր շաբաթը կվերածվի քաոսի: Այդ պատճառով, որոշել ենք, որ չենք ապրելու անհնազանդության մեջ:

Շատերին մտահոգում է Աստծո առանձնահատուկ կամքը իրենց կյանքի համար. նրանք ուզում են իմանալ, թե ինչ է Աստված ցանկանում, որ անեն: Օրինակ, նրանք հարցնում են. «Տե՛ր, ընդունե՞մ աշխատանքի այս առաջարկը, թե՞ ուզում ես, որ ուրիշ աշխատանք կատարեմ: Ուզում ես, որ սա՞ անեմ, թե՞ այս մեկը»: Ես հավատում եմ, որ Աստված կամենում է տալ մեզ առանձնահատուկ ուղղություն, որին մենք սպասում ենք, բայց Նրա համար առավել կարևոր է, որ մենք հնազանդվենք Նրա ընդհանուր կամքին, որը բացահայտում ենք Նրա Խոսքում, օրինակ՝ շնորհակալ լինել ամեն ժամանակ և ամեն իրավիճակում, երբեք չդժգոհել, մշտապես գոհունակ լինել, դրսևորել Հոգու պտուղը և ներել նրանց, ովքեր ցավեցնում կամ հիասթափեցնում են մեզ:

Եթե չհնազանդվենք այն ուղեցույցներին, որ Նա արդեն տվել է Սուրբ գրքում, ապա դժվարությամբ կլսենք, թե ինչ առանձնահատուկ կամք ունի Նա մեզ համար: Երբ ջանք գործադրես՝ առավել հստակ լսելու Աստծուն և հետևելու Նրա կամքին, որ ունի քո կյանքի համար, հիշի՛ր, առաջին հերթին պետք է ճանաչես Նրա ընդհանուր կամքը և հնազանդվես՝ խորը արմատներ գցելով Խոսքի մեջ: Այնուհետև, դու կարող ես առավել հեշտությամբ լսել Նրան, երբ առանձնահատուկ բաներ ասի քեզ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. շարունակի՛ր անել այն, ինչ գիտես, և երբ չիմանաս ինչ անել, Աստված ցույց կտա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon