Աստված շատ բան ունի ասելու

Աստված շատ բան ունի ասելու

«Բայց ուրիշ էլ շատ բաներ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ-մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այն գրված գրքերը տանելու» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 21.25):

Աստված շատ բան է ցանկանում հայտնել մեզ՝ որպես Իր զավակների: Եթե ուզում ենք, որ Աստծուց լսելը դառնա ապրելակերպ, ապա պետք է հնազանդ լինենք Նրան, երբ խոսի մեզ հետ: Ամեն անգամ, երբ լսում և հնազանդվում ենք, զարգանում է մեր զգայունակությունը Աստծո ձայնի և սրտի հանդեպ:

Մենք ունենք հնարավորություն, ինչպես սիրում եմ ասել, լինել «սովորողներ ամբողջ կյանքում»: Ես ուզում եմ ամեն օր ինչ-որ բան սովորել: Մեր ընթացքն Աստծո հետ մշտական ճանապարհորդություն է: Այն հոգնեցուցիչ է, ուստի մենք կարիք ունենք լսելու Աստծուց և առաջնորդվելու Նրա Հոգով: Սուրբ Հոգին այսօր և ամեն օր քեզ սովորեցնելու բան ունի: Մի՛ կարդա Աստվածաշունչը նրա համար, որ օրվա պարտականությունդ կատարած համարես, այլ մոտեցի՛ր դրան ինչ-որ բան սովորելու ցանկությամբ: Սուրբ Հոգին մեր Ուսուցիչն է, և ես հավատում եմ, որ Նա ամեն օր առանձնահատուկ բան ունի մեզ ասելու, եթե բացենք մեր սիրտը և լսենք: Թող քո սրտի աղաղակը լինի. «Աստվա՛ծ, ես ուզում եմ ավելի ու ավելի շատ իմանալ Քո և Քո ճանապարհների մասին և ուզում եմ անմիջապես հնազանդվել Քեզ»:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու մշտապես սովորում և աճում ես Քրիստոսում: Նայի՛ր, թե որքան ճանապարհ ես անցել, ոչ թե՝ որքան հեռու դեռ պետք է գնաս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon