Ինչպես երեխա

«Ճշմարի՛տ ասում եմ ձեզ, թե՝ ով որ Աստծո արքայությունը չընդունի՝ ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ» (ՂՈՒԿԱՍ 18.17):

Աստված լսում է ամենահասարակ, ամենաթույլ աղաղակը և ընդունում ամենաանկեղծ խնդրանքները: Ես մեծացրել եմ չորս երեխա և այժմ ունեմ ինը թոռ, ու կարող եմ ասել, որ երեխաները երբեք ոչինչ չեն բարդացնում: Նրանք խնդիր չունեն քեզ հայտնելու, թե ինչ են ուզում, վազելու քո գիրկը, երբ վախենում են, կամ համբուրելու քեզ առանց որևէ ակնհայտ պատճառի: Երբ նրանք ծնողներին հարց են տալիս, սպասում են պատասխանի: Նույն սպասումը մենք պետք է ունենանք, երբ խոսում ենք Աստծո հետ: Երեխաներն այնքան փորձառու չեն, որ վարպետորեն թաքցնեն իրենց տրամադրությունը կամ զգացմունքները, այդ պատճառով նրանց հետ հաղորդակցումը կարող է հեշտ և հանգստացնող լինել:

Հենց այդպես էլ Աստված է ցանկանում, որ լինենք՝ Իր հետ հաղորդակցվելիս: Մենք պետք է մոտենանք Աստծուն մանկական անկեղծությամբ և անհամբեր սպասենք, թե ինչ է Նա ասելու։ Ինչպես երեխաներն ի բնե հակված են լիովին վստահելու իրենց ծնողներին, այնպես էլ մենք պետք է վստահենք Աստծո ձայնին և լինենք անմեղ, մաքուր և ազատ ամեն կասկածից: Երբ աղոթենք պարզ, մանկական հավատքով, կվերապրենք Աստծո հրաշագործ զորությունը և փոփոխություններ կտեսնենք մեր կյանքում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ այսօր աղոթես, Աստծուն կոչի՛ր «Հայրիկ» և լիովին ապավինի՛ր Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon