Հետևի՛ր հավատքով

Հետևի՛ր հավատքով

«Եվ Ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ և քեզ օրհնեմ և քո անունը մեծացնեմ, և դու օրհնյալ կլինես» (ԾՆՆԴՈՑ 12.2):

Ինձ համար հեշտ չէր հնազանդվել Աստծո ձայնին, երբ առաջին անգամ Նա կոչ արեց, որ թողնեմ ապահով աշխատանքս և սկսեմ իմ ծառայությունը: Սակայն, այսօրվա խոսքը այն խոսքերից է, որ Աստված օգտագործում էր՝ Իր ծրագրերի վերաբերյալ ինձ հետ խոսելու և քաջալերելու համար: Հեշտ է կարդալ այս խոսքը և ասել. «Այո՛, ես ուզում եմ օրհնվել: Դա հրաշալի՜ է»: Բայց մենք պետք է հիշենք, որ Աստված Աբրահամից հնազանդության զոհ պահանջեց, նախքան կիրականացներ այդ մեծ խոստմունքը:

Աբրահամը պետք է թողներ այն ամենը, ինչը հարմարավետ էր և ծանոթ, ու շարժվեր դեպի անհայտ նպատակակետ: Շատերի համար դա նյարդայնացնող կլիներ, բայց Աբրահամը չնյարդայնացավ: Եբրայեցիների 11.8-ում ասվում է. «Հավատքով՝ Աբրահամը, երբ որ կանչվեց, հնազանդ եղավ՝ դուրս գնալու այն տեղը, որ ժառանգության համար ստանալու էր, և դուրս եկավ, գնաց՝ առանց գիտենալու, թե ուր է գնում»:

Երբ հնազանդվում ենք Աստծուն, պետք է Աբրահամի նման լինենք և թույլ չտանք, որ մեր մտքերը խռովվեն: Երբ Աստված խոսում է մեզ հետ և առաջնորդում, մենք պետք է հավատքով հետևենք Նրան՝ վստահելով և հավատալով, որ Նա կօրհնի մեր հնազանդությունը և կիրականացնի Իր խոստմունքները:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված իրականացնում է Իր խոստմունքները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon