Սովորի՛ր Հիսուսի աղոթքներից

Սովորի՛ր Հիսուսի աղոթքներից

«…Հա՛յր, թո՛ղ դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում…» (ՂՈՒԿԱՍ 23.34):

Կարծում եմ՝ մարդկանց բնավորության և հոգևոր հասունության մասին շատ բան է հայտնում այն, թե ինչպես են նրանք աղոթում և ինչի համար են աղոթում: Կար ժամանակ, երբ իմ աղոթքի կյանքը վկայում էր հոգևոր ոչ հասուն լինելու մասին: Թեև ես վերստին ծնված էի, լցված էի Սուրբ Հոգով և սովորեցնում էի Աստծո Խոսքը, սակայն իմ աղոթքները մարմնավոր էին: Ես ունեի խնդրանքների մի ցուցակ, որոնց, իմ կարծիքով, Աստված պետք է պատասխաներ, որպեսզի ես երջանիկ լինեի: Դրանք սովորական խնդրանքներ էին. «Տե՛ր, այնպես արա, որ իմ ծառայությունն աճի: Տո՛ւր մեզ նոր մեքենա, ա՛յս արա, ա՛յն արա: Թող Դեյվը փոխվի: Թող երեխաներն իրենց ճիշտ պահեն» և այլն:

Ի պատասխան՝ Աստված պարզապես ասաց. «Ուզում եմ, որ քննես Հիսուսի և Պողոսի աղոթքները: Այնուհետև կխոսենք քո աղոթքակյանքի մասին»: Իհարկե, Աստվածաշնչում կան շատ աղոթքներ, հատկապես Սաղմոսներում, բայց Աստված ասաց ինձ հետևել Հիսուսի աղոթքներին, որոնք գրված են Ավետարաններում, և Պողոսի աղոթքներին, որոնք գրված են Թղթերում:

Երբ սկսեցի աղոթել այնպես, ինչպես Հիսուսն էր աղոթում, բացահայտեցի, որ չկա ավելի զորավոր աղոթք, քան այն, որը հիմնված է Աստծո Խոսքի վրա, որովհետև Խոսքում արտացոլվում է այն, ինչը կարևոր է Նրա համար: Հիսուսի աղոթքներից մեկը մեջբերված է այսօրվա խոսքում: Նա ուրիշ աղոթքներ էլ արեց, այդ թվում՝ աշակերտների սրբության համար. «Սրբացրո՛ւ նրանց [սրբի՛ր, առանձնացրո՛ւ Քեզ համար, դարձրո՛ւ սուրբ] Քո ճշմարտությամբ. Քո Խոսքը Ճշմարտություն է» (Հովհաննես 17.17), Իր ժողովրդի միաբանության համար (տե՛ս Հովհաննես 17.23) և Պետրոսի համար. «Բայց Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի» (Ղուկաս 22.32):
Քաջալերում եմ քեզ կարդալ Ավետարանները և տեսնել, թե ինչպես էր Հիսուսն աղոթում, այնուհետև նույնկերպ դո՛ւ աղոթիր՝ խոսելով Աստծո հետ և լսելով Նրան:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. աղոթի՛ր, որ Աստված հայտնի Իր սերը քո հանդեպ, և որ գիտակցես ու վերապրես այդ սերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon