Ստացի՛ր զորություն աղոթքից

Ստացի՛ր զորություն աղոթքից

«…Եվ Նա, տագնապի մեջ լինելով, ավելի եռանդով էր աղոթք անում: Եվ Նրա քրտինքն էր՝ ինչպես արյան կաթիլներ, որ թափվում են երկրի վրա» (ՂՈՒԿԱՍ 22.43,44):

Երբ մոտենում էր խաչվելու ժամանակը, Հիսուսը սաստիկ պայքարի մեջ էր, որն ընթանում էր Նրա մտքում և զգացմունքներում: Աստծո կամքը կատարելու համար Նրան անհրաժեշտ էր Աստծո զորությունը, որն անհրաժեշտ է նաև մեզ: Նա աղոթեց և ստացավ այդ զորությունը: Աստվածաշունչը հաստատում է, որ երբ Նա աղոթում էր, հրեշտակներն իջան երկնքից և ծառայում էին Նրան:

Երբեք մի՛ ենթադրիր, թե այն, ինչ Աստված խնդրում է, որ անես, չափազանց դժվար է: Եթե իսկապես պատրաստակամ լինես կատարելու Աստծո կամքը և խնդրես Նրան, որ զորացնի քեզ, ապա Նա կանի դա: Խոսքեր մի՛ վատնիր՝ Աստծուն և ուրիշներին ասելով, թե ինչ անհնարին առաջադրանք է քեզ տրված: Այդ նույն եռանդն օգտագործիր՝ խնդրելով Աստծուն տալ քեզ քաջություն, վճռականություն և ուժ: Կարծում եմ, հրաշալի է, երբ ականատես ես լինում, թե ինչպես է Աստված համագործակցում անհատի հետ և հնարավորություն տալիս նրան իրականացնելու անհնարինը:

Շատ բաներ մարդու համար անհնարին են, բայց Աստծո հետ անհնարին ոչինչ չկա: Եթե հենց հիմա ճգնաժամի կամ դժվարության առջև ես կանգնած, խնդրում եմ, հիշի՛ր այն պայքարը, որի միջով Հիսուսն անցավ Գեթսեմանի պարտեզում: Նա այնպիսի ճնշում էր զգում, որ Նրա քրտինքն արյուն դարձավ: Եթե Աստծո զորությամբ Հիսուսը կարողացավ անել այն, ինչ սահմանված էր, ապա դու նույնպես կարող ես հաղթանակ ունենալ աղոթքի միջոցով:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված երբեք չի հանձնարարի քեզ անել այն, ինչը չես կարող իրականացնել Իր օգնությամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon