«Որովհետև Ես՝ Տերս, չեմ փոփոխվի… »: —Մաղաքիա 3.6
Ինչո՞ւ ենք մենք այսպիսի բաներ մտածում. «Ոչինչ երբևէ չի փոխվի…Ես միշտ այսպիսին կմնամ…Իմ իրավիճակը երբեք չի փոխվի…Նա երբեք չի փոխվի…Նա երբեք չի փոխվի…Ես երբեք այնքան լավը չեմ լինի, ինչպես նա, նա և այլն»:
Միակը, որ երբեք չի փոխվի, Աստված է: Մնացած ամեն բան կարող է փոխվել:
Բայց եթե դու քո իրավիճակի մեջ փոփոխություն տեսնելու ոչ մի հույս չունես, հավանաբար փոփոխություն չի էլ լինի: Մենք ստիպված չէինք լինի կրել շատ չարչարանքներ, եթե մեր հույսը դնեինք Աստծո վրա ու դադարենք նայել այն բոլոր հանգամանքներին, որոնք չենք կարող վերահսկել:
Ահա բարի լուրը. եթե որոշես, դու կարող ես վայելել կյանքը: Բայց դու պիտի իսկապես հավատաս, որ Աստծո կամքն է, որ դու մշտական ուրախություն վերապրես: Այդ դեպքում դու պիտի որոշես մտնել այդ ուրախության մեջ, որը էական է քո ֆիզիկական, մտավոր, հուզական և հոգևոր առողջության համար:
Աստված չի փոխվում, բայց Նա կարող է փոխել քեզ, եթե թույլ տաս Նրան:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, երբեմն ինձ թվում է, որ իմ իրավիճակները երբեք չեն փոխվի, բայց ես գիտեմ, որ Դու կարող ես փոխել դրանք: Ես ընտրում եմ ընդունել Քո ուրախությունը և վստահել Քեզ իմ կյանքը փոխելու համար: