Բարի արմատներ=բարի պտուղ

«Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տերն ընդունեցիք, Նրանո՛ւմ գնացեք՝ արմատացած և Նրանում շինված և հավատքում հաստատված, ինչպես որ սովորեցիք՝ աճելով Նրանում գոհությունով»: — Կողոսացիների 2.6-7

Կարևոր է գիտակցել, որ մեր վարքագիծը գալիս է ինչ-որ տեղից: Վատ վարքագիծը նման է վատ արմատներ ունեցող վատ ծառի վատ պտղին:

Դու կարող ես քո ամբողջ կյանքն անցկացնել՝ լուծելով արտաքին ախտանշանների հարցը, սակայն վատ պտուղը կդրսևորվի մեկ այլ տեղ, եթե արմատը չհեռացվի: Սկզբունքը երբեք չի փոխվում. նեխած արմատներից նեխած պտուղ է դուրս գալիս, իսկ լավ արմատներից՝ լավ պտուղ:

Վատ պտուղների հարցը լուծելու համար պետք է հետևել Պողոսի՝ կողոսացիներին ուղղված խրատին, այն է՝ խորը արմատներ գցել Աստծո մեջ:

Միգուցե դու կարիք ունես զգուշորեն քննելու քո արմատները: Եթե դրանք տհաճ, վնասակար կամ բռնարար են, մի՛ հուսահատվիր. դու կարող ես արմատախիլ անել դրանք վատ հողից ու տնկվել Քրիստոս Հիսուսի բարի հողի մեջ, որպեսզի արմատանաս ու հիմնավորվես Նրա և Նրա սիրո մեջ:

Հիշի՛ր, արմատախիլ լինելը կարող է ցավոտ լինել: Վերատնկվելը, արմատավորվելը և հիմնվելը մի գործընթաց է, որը ժամանակ և ջանքեր է պահանջում, սակայն հավատքով ու համբերությամբ մենք ժառանգում ենք Աստծո խոստումները:

Ես աղոթում եմ, որ դու խորությամբ տնկվես ու արմատանաս Քրիստոսում՝ բերելով բարի պտուղ ամեն տեղ, ուր կգնաս:


Աղոթքի սկիզբ

Տե՛ր, օգնի՛ր ինձ հանելու իմ արմատները վատ հողից ու խորությամբ տնկվելու Քրիստոսում, որպեսզի կարողանամ լինել բարի ծառ՝ բարի արմատներով ու բարի պտուղներով: Դա կարող է ցավոտ լինել, սակայն հավատքի ու համբերատարության միջոցով ես գիտեմ, որ Դու կարող ես օգնել ինձ՝ փոփոխություն կատարելու իմ կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon