«…շնորհքի Հոգուն նախատեց»: ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 10.29
Շնորհքը Սուրբ Հոգու զորությունն է, որ հասանելի է ձեզ, որպեսզի հեշտությամբ անեք այն, ինչ չեք կարող անել ձեր ուժերով: Շնորհքն Աստծո զորությունն է, որ գալիս է մեր կյանքի մեջ՝ հնարավորություն տալով անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է անել: Աստծո շնորհքը մշտապես հասանելի է, բայց մենք պետք է ընդունենք այն հավատքով, նաև պետք է հրաժարվենք առանց Աստծո, մեր ուժերով ինչ-որ բաներ անելուց:
Սուրբ Հոգին ծառայում է մեզ Հայր Աստծուց եկող շնորհքով: Շնորհքն իրականում Սուրբ Հոգու զորությունն է, որ հոսում է Աստծո գահից դեպի մարդիկ՝ նրանց փրկելու և հնարավորություն տալու, որ ապրեն սուրբ կյանքով և իրականացնեն Աստծո կամքը:
Մենք կարող ենք ցնծալ, լցվել խաղաղությամբ, ուրախությամբ և գոհունակությամբ ամեն օր, որովհետև Աստծո շնորհքը մեր կյանքում է: Նրա շնորհքն է, որ թույլ է տալիս ապրել Նրա հետ սերտ փոխհարաբերության մեջ: Աստծո շնորհքով կարող ենք վայելել կյանքը և լցված լինել խաղաղությամբ ու գոհունակությամբ: