Հասարակ արտոնություն

Հասարակ արտոնություն

«Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին. Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին» (ՍԱՂՄՈՍ 19.7):

Ես չեմ կարող պատկերացնել ավելի բարձր պատիվ, քան այն, երբ կարող ես խոսել Աստծո հետ և լսել Նրան։ Ես հավատում եմ, որ աղոթքը մեր կյանքի մեծագույն արտոնությունն է: Դա պարտադրանք չէ, այլ ընձեռված հնարավորություն: Աղոթքը այն միջոցն է, որով համագործակցում ենք Աստծո հետ, որպեսզի իրականանան Նրա ծրագրերն ու նպատակները մեր և նրանց կյանքում, ում սիրում ենք: Դրա միջոցով մենք՝ մարդկային արարածներս, կարողանում ենք մտնել Աստծո փառահեղ ներկայության մեջ: Աղոթքը հնարավորություն է տալիս կիսելու մեր սրտերը Նրա հետ, լսելու Նրա ձայնը և բացահայտելու ու վայելելու այն հրաշալի բաները, որ Նա պատրաստել է մեզ համար: Աստծո հետ հաղորդակցումը, հիրավի, ամենամեծ արտոնությունն է, որի մասին կարող եմ մտածել, բայց այս սուրբ ու վսեմ գործը նաև ամենահասարակ արտոնությունն է, որի մասին ես գիտեմ:

Ես չեմ հավատում, որ Աստծո հետ խոսելը կամ Նրա ձայնը լսելը պետք է բարդ լինի: Հենց սկզբից Աստված նախատեսել էր, որ աղոթքը լինի դյուրին և բնական ապրելակերպ, որի միջոցով կարող ենք շուրջօրյա կապ հաստատել Նրա հետ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թո՛ղ աղոթքը օրվա ընթացքում դառնա նույնքան բնական և նույնքան հասարակ, որքան շնչառությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon