
«Վարքն առանց արծաթասիրության լինի. բավական համարեցեք այն, որ ձեռներումդ ունեք, որովհետև Ինքն ասաց, թե՝ Չեմ թողի քեզ, և երեսից չեմ գցի»: — Եբրայեցիների 13.5
Մեզանից քանի՞սը կարող է ասել. «Ես չեմ նախանձում որևէ մեկին կամ չեմ նախանձում ուրիշների ունեցվածքին: Եթե Աստված տվել է դա նրանց, ուրեմն ես ուզում եմ, որ նրանք վայելեն այն»:
Խոսքն ասում է. «Վարքն առանց արծաթասիրության լինի. բավական համարեցեք այն, որ ձեռներումդ ունեք…(Եբրայեցիների 13.5): Ես հավատում եմ, որ Աստված փորձում է մեզ, որպեսզի տեսնի, թե արդյոք մենք ապրում ենք այս խոսքով:
Կլինեն ժամանակներ, երբ Նա մեր առջև կդնի ինչ-որ մեկին, ով ունի հենց այն, ինչ մենք ուզում ենք, որպեսզի տեսնի, թե ինչպես մենք կարձագանքենք: Մինչև չհանձնենք Նրա՝ «Ուրախ եմ, որ դու օրհնված ես» քննությունը, երբեք չենք ունենա ավելին, քան ունենք այս պահին:
Եթե դու Աստծուց ինչ-որ բան ես խնդրել, ու Նա դեռ չի տվել դա քեզ, համոզված եղի՛ր, որ Նա այն քեզանից չի պահում: Նա պարզապես ուզում է վստահ լինել, որ դու ազատ ես նախանձից և Իրեն դարձրել ես քո առաջնահերթությունը:
Աստված ցանկանում է, որ մենք բարգավաճենք բոլոր առումներով: Նա կամենում է, որ մարդիկ տեսնեն Իր բարությունը և այն, թե որքան լավ է Նա հոգ տանում մեր մասին: Սակայն մենք պետք է ցանկանանք Աստծուն ավելի, քան Նրա օրհնությունները:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ, որ ինձ ցույց տաս իմ կյանքի այն բնագավառները, որտեղ ես տրվել եմ նախանձին ու արծաթասիրությանը, և օգնես ինձ վերադասավորելու իմ առաջնահերթությունները: Ես ուզում եմ ցանկանալ Քեզ ավելի, քան Քո օրհնությունները: