Սիրի՛ր Աստծուն, ինքդ քեզ և մյուսներին

Սիրի՛ր Աստծուն, ինքդ քեզ և մյուսներին

Սերը գործողություն է պահանջում: Դա մի բան չէ, որ փորձում ենք ձեռք բերել, այլ` գործողություն, որն արտահայտվում է դիմացինիդ հետ կիսվելու ու նրան ծառայելու միջոցով:

Քանի որ սերը գործողություն է, ուստի, իմ կարծիքով, գոյություն ունի սիրո երեք դրսևորում, որոնք Տերը պատվիրել է, որ ցուցաբերենք: Մենք պետք է լինենք հավասարակշռված, որպեսզի միասին կարողանանք գործել: Ընթերցելիս՝ ստուգի՛ր ինքդ քեզ՝ արդյո՞ք այդ երեքն էլ հավասարակշռված են քո կյանքում, թե՞ որոշակի փոփոխությունների կարիք կա:

#1 Սիրել Աստծուն

Երկրորդ Օրինաց 6.5-ում գրված է. «Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով ու կարողությամբ»: Նոր կտակարանում Հիսուսը կրկնում է այս պատվիրանը և նույնիսկ համարում է պատվիրաններից մեծագույնը (ինչպես նաև` քո դրացուն անձիդ պես սիրելը):

Այսպիսով, ինչպե՞ս ենք արտահայտում մեր սերն առ Աստված: Արդյո՞ք միայն՝ «Տե՛ր, ես սիրում եմ Քեզ» ասելով կամ Նրան գովերգելով: Իհարկե, սրանք լավ են, բայց մակերեսային են:

Մենք ցույց ենք տալիս Աստծուն, որ սիրում ենք Իրեն հնազանդության միջոցով, քանի որ անշուշտ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը: Ես հավատացած եմ, որ մեր հնազանդության մակարդակն աճում է, երբ մենք ավելի ենք ճանաչում ու վերապրում Տիրոջ սերը, բարությունը և հավատարմությունը մեր կյանքում: Աստծուն հետևելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու մեր փափագը մեծանում է՝ Տիրոջ հանդեպ մեր ունեցած սիրո աճին զուգընթաց:

#2 Սիրել ինքդ քեզ

Երբ Հիսուսը խոսում էր պատվիրաններից մեծագույնի մասին, Նա մեջբերեց Երկրորդ Օրինաց 6.5-ը՝ նշելով, որ պետք է սիրենք Աստծուն մեր ամբողջ սրտով: Բայց նաև ավելացրեց երկրորդ մեծագույն պատվերը՝ սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես (տե՛ս Մարկ. 12.31):

Այստեղ կա մի կարևոր բան, որ մարդիկ հաճախ են բաց թողնում. դու չես կարող տալ մի բան, որ քո ներսում չունես: Ինչպե՞ս կարող է մարդը սիրել դիմացինին, եթե նույնիսկ ինքն իրեն չի սիրում:

«Դու չես կարող տալ մի բան, որ չունես քո ներսում»:

Բոլորս էլ կարիք ունենք ինքներս մեզ ընդունելու՝ մեր առանձնահատկություններով ու թերություններով, որ նույնիսկ` եթե այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք, միևնույն է, շարունակենք առաջ գնալ: Հիսուսը մահացավ մեզ համար, քանի որ թուլություններ և թերություններ ունենք, բայց չպետք է ինքներս մեզ մերժենք դրանց պատճառով: Աստված կամենում է, որ մենք սիրենք ինքներս մեզ ու վայելենք այն, ինչ Նա ստեղծել է մեզանում:

#3 Սիրել մյուսներին

Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք ենք տեղափոխվել, քանի որ սիրում ենք մեր եղբայրներին՝ քրիստոնյաներին: Նա, ով չի սիրում, կենում է (բնակվում է, մշտապես ապրում է) [հոգևոր] մահվան մեջ:

Այս խոսքում կյանք բառն արտացոլում է Աստծո կյանքը, կամ` կյանքն այնպես, ինչպես Աստված է սահմանել: Ես չեմ կամենում նմանվել, այսպես կոչված, կենդանի մեռելներին, այսինքն նրանց, ովքեր ապրում ու շնչում են, բայց չեն ապրում այն կյանքով, որ Տերն է փափագում:

Ուրիշներին սիրելը միակ ճանապարհն է, որպեսզի աստվածային կյանքը հոսի քո մեջ: Աստծո սերը պարգև է մեզ համար: Այն մեր մեջ է, բայց մենք պետք է ազատ արձակենք այն մյուսների կյանքի մեջ բառերի ու գործողության միջոցով: Քնած մնալով՝ այն կլճանա ճիշտ այնպես, ինչպես ելք չունեցող լողավազանը:

Մյուսներին սիրելու գործողությունն ամենաոգևորող վերապրումներից մեկն է: Ես հուզվում եմ իմ հոգում ու մտքում, երբ ծրագրում եմ ինչ-որ բան անել որևէ մեկի համար, որպեսզի վերջինս իրեն սիրված ու խնամված զգա:

Դու նույնպես կարող ես ունենալ նույն հուզմունքը՝ սիրելով բարձրաձայն: Մտածի՛ր երեք մարդու մասին, ովքեր իսկապես կարող էին օգտագործել Աստծո սիրո լեզուն: Ապա մտածիր երեք միջոց, որոնցով կարող ես քո սերն արտահայտել այդ մարդկանց հանդեպ ու գործի՛ անցիր: Ես քեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո դու ինքնաբավության ու լիարժեքության հիասքանչ զգացում կունենաս:

Իnչպե՞ս շարունակաբար աճել սիրո մեջ

Եթե ինքդ քեզ նվիրես սիրո այս երեք դրսևորումների զարգացմանը, ապա մեծ օրհնություններ կվերապրես քո կյանքում:

Ես քեզ հորդորում եմ՝ փնտրել Աստծուն այս հարցում և խնդրել Սուրբ Հոգուն, որ օգնի քեզ սիրել Հիսուսին, ինքդ քեզ ու մյուսներին: Նա կօգնի քեզ հաղթահարել ցանկացած բան, որ քեզ ետ կպահի ընթացքից: Հիշի՛ր, որ Աստված Սեր է: Նա սիրում է քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon