Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Ինչպե՞ս հանգստանաս, քանի դեռ չես թուլացել

Ջոյս Մայերը

Ինչպե՞ս հանգստանաս, քանի դեռ չես թուլացել

Ընկճախտից ազատ ապրելու իմ փնտրտուքների մեջ ես մի բան եմ սովորել. եթե իմ կյանքում առկա ընկճախտի փոխարեն խաղաղություն եմ ուզում, ապա պետք է առաջնորդություն խնդրեմ Աստծուց ամեն իրավիճակում:

Մեր Աստված խաղաղության Աստված է: Նա միշտ կտանի մեզ դեպի խաղաղություն ու ուրախություն, ոչ թե ձախողում ու անհանգստություն: Դրա համար էլ պետք է լսենք Նրա ձայնին: Հետևելով Նրա ձայնին, կարող ենք խաղաղություն գտնել ու հաղթահարել սթրեսային իրավիճակը, որի դեմ այսօր շատերն են պայքարում:

Խաղաղություն գտնելու համար պետք է հետևենք այն հուշումներին, որոնք Աստված տալիս է ամեն օր: Այդ ժամանակ սրտիդ խորքում զգում ես այն, ինչ պետք է անես: Թագավորաց առաջին գրքի 19.11,12-ը վերաբերում է հենց այս մեղմ, փոքրիկ ձայնին: Հուշումը` ճակատին իջած մուրճի հարված չէ: Թագավորաց առաջին գրքում Աստված չօգտագործեց հուժկու քամին, երկրաշարժը կամ կրակը, որպեսզի հուշի Եղիային, այլ Իր ձայնը հասավ նրան՝ ինչպես մի մեղմ ու փոքրիկ հանդարտություն: Պարտադիր չէ, որ հուշումը լինի լսելի ձայնով: Աստված ավելի հաճախ քեզ ուղղություն է տալիս՝ խոսելով սրտիդ և ոչ թե ականջներիդ:

Քանի որ հուշումը շատ նուրբ է, ոմանք կարող են հարցնել, թե արդյո՞ք դա Աստծուց էր: Երբ վստահ չես հուշման դեպքում, հեշտ է անտեսել այն: Մի անգամ, երբ գնումներ էի կատարում երեք կամ չորս ժամ շարունակ, զգացի, թե ինչպես էր Աստված ասում. «Հիմա տո՛ւն պետք է գնաս»: Ես իմ առևտրի ցուցակի ութ ապրանքից կեսն էի գնել, ուստի անտեսեցի հուշումը ու շարունակեցի գնումներս:

Իմ ցուցակի մնացած պարագաները խիստ անհրաժեշտության չէին: Բայց շատ վճռորոշ ու նպատակասլաց մարդկանց պես՝ չէի ցանկանում դուրս գալ առևտրի տնից, քանի դեռ ցուցակս ամբողջությամբ չէի լրացրել: Եկել էի ութ ապրանքի ետևից ու պետք է գնայի այդ ութ ապրանքով: Ես չէի մտահոգվում, որ գուցե ինձ ստիպելով դուրս տանեին: Ես վճռորոշ դուրս չէի գալու այնտեղից` առանց ցուցակս լրացնելու: Էլ ուր մնաց, որ լսեի հակառակը պնդող որևէ ձայն:

Հիշում եմ, որ այնքան էի հոգնել ու սրտնեղել, որ նույնիսկ սթափ մտածելակերպս էի կորցրել: Միակ բանը, որ ցանկանում էի անել, գնումներս ավարտելն ու այդտեղից դուրս գալն էր: Նույնիսկ այլ գնորդների ու վաճառողների հետ քաղաքավարի վարվելն էր դժվարացել: Ես պարզապես ուժասպառ էի եղել:

Ետ նայելով՝ տեսնում եմ, թե քանի անգամ եմ այդպես հոգնատանջ ու հյուծված եղել, քանի որ անտեսել եմ Աստծո հուշումը: Ես կարող եմ ասել, որ երբ դժվարանում եմ ամենահասարակ էթիկայի կանոններին հետևել, ինչպիսիք են՝ քաղաքավարիությունը, բարությունը և ինքնակառավարումը, ուրեմն չափից ավելին եմ գնացել: Եթե պարզապես հնազանդված լինեի Աստծո փոքրիկ, հուշարար ձայնին, որն ասում էր՝ գնա՛ տուն, այդ սթրեսային իրավիճակի մեջ չէի հայտնվի: Բայց դրա փոխարեն իմ վճռականության ու նպատակի ետևից գնացի, արդյունքում` սթրեսի մեջ գցելով և՛ ինձ, և՛ շրջապատող մարդկանց:

Եթե սովորենք լսել, թե ինչ է ասում Աստված և անենք Նրա ասածը, կտեսնենք, որ ամեն բան լավ է ընթանում մեզ համար: Անկախ իրավիճակից՝ մենք կարիք ունենք լսելու Աստծուն ու հնազանդվելու Նրա ձայնին: Առակաց 3.6-ում գրված է. «Քո բոլոր ճանապարհների մեջ ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: Գուցե չհասկանաս պատճառները, թե ինչու է Աստված ասում, որ այս կամ այն բանն անես, բայց երբ լսես Նրա ձայնն ու հնազանդվես Նրա առաջնորդությանը, դու խաղաղ հանգստություն կվերապրես, երբ քո ընկճվածության մակարդակը սկսի նվազել: Այսպիսով` լսի՛ր ու թոթափի՛ր սթրեսը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon