Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Ի՞նչ անել, որպեսզի ամուսնությունդ գործի

Ջոյս Մայերը

Ինչպե՞ս հաջողակ դարձնել ամուսնությունդ

Եռապատիկ թելը զորեղ պատկերն է այն բանի, երբ երկու մարդ որոշում են համաձայնության գալ՝ ըստ Աստծո կամքի: Այդ ժամանակ երկուսը մեկ են դառնում, և  դրանում հսկայական զորություն կա:

Երբ սկսեք համաձայնել միմյանց հետ, կվայելեք ձեր ամուսնությունը: Գիտե՞ք, որ Աստված երկուսին միասին չի դրել մեկ ընտանիքի մեջ, որ տառապեք: Նա ձեզ չի դրել կողք-կողքի, որ կռվեք իրար հետ, անընդհատ նկատողություն անեք իրար կամ փոխեք միմյանց: Աստվածաշնչում գրված է, որ կինը պետք է վայելի իր ամուսնուն (տե՛ս Ա Պետր. 3.2): Մտածի՛ր այս մասին: Ես հազվադեպ եմ լսում, որ կանայք ասեն. «Գիտեք, ես իսկապես վայելում եմ իմ ամուսնուն»: Աստված կամենում է, որ վայելեք իրար: Նա ցանկանում է, որ միասին զվարճանաք: Դուք պետք է ծիծաղեք ու զվարճանաք միասին:

Ինչպե՞ս դառնալ մեկ ամբողջություն

Այսպիսով, ինչպե՞ս կարող են երկու շատ տարբեր անհատականություններ, ովքեր նույն կերպ չեն մտածում, ովքեր համակարծիք չեն շատ հարցերի շուրջ ու նույնիսկ՝ չեն սիրում նույն ուտեստը, դառնալ մեկ ամբողջություն: Գիտենք, որ այս ամենը չի կատարվում այն ժամանակ, երբ երկուսով ասում ենք. «Տե՛ր եմ կամ հնազա՛նդ եմ»: Մեկ ամբողջություն դառնալը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում:

Շատ անգամ մեկ ամբողջություն դառնալու գործընթացի ամենաերկար մասը միտքն է: Զույգերը հաճախ դանդաղում են համաձայնության գալ այն հարցերի շուրջ, որտեղ տարակարծիք են: Ինչպե՞ս է տեղի ունենում մտավոր համաձայնության գործընթացը: Ամուսնական խնդիրների մեծ մասը ներառում են հաղորդակցման, սեռական, թյուրիմացության, ֆինանսական և երեխաների դաստիարակության հետ կապված հարցեր: Այս բոլոր խնդիրները երկուսիս միջև իրենց լուծումը ստանում են, երբ մեր շունչն է համաձայնության գալիս, իսկ շնչի մեջ մտնում են միտքը, կամքը և զգացմունքները: Այս խնդիրները կապված չեն մարմնի կամ հոգու հետ, այլ՝ դրանց մասին ունեցած մեր մտքերի: Հոգով իմանում ենք, թե որն է ճիշտ ճանապարհը, բայց միշտ չէ, որ հետևում ենք ճշմարտությանը:

Համաձայնության զորությունը

Աստվածաշնչում գրված է, որ պետք է համաձայնության գանք: Ես և ամուսինս՝ Դեյվը,  գրեթե հակադիր անհատականություններ ենք: Սակայն Աստված մեզ օր օրի ավելի է մտերմացրել, որպեսզի միակերպ մտածենք ու միևնույնը ցանկանանք: Մինչև օրս մենք տարբեր անհատականությունների տեր մարդիկ ենք ու տեսնում ենք, որ Աստված նպատակադրված է մեր տարբերությունները միացրել իրար: Այս ամենը պատահականություն չէր: Աստված գիտեր, որ մեզնից յուրաքանչյուրի ուժեղ կամ թույլ կողմերը կլրացնեին միմյանց, երբ մեկ ամբողջություն դառնայինք: «Ինչո՞ւ դու ինձ պես չես» հարցադրումն այլևս գոյություն չունի մեր սրտերում: Մենք հասկանում ենք, որ միմյանց կարիքն ունենք, որպեսզի դառնանք այն, ինչի համար Տերը ստեղծել է մեզ: Այլևս չենք կառչում մեկս մյուսի թերություններից, փոխարենը` միացնում ենք մեր ուժեղ կողմերը և վայելում միմյանց:

Չկան ավելի մտերիմ մարդիկ, որ համաձայնության գալու կարիք ունեն, քան՝ ամուսինները: Աստված Դեյվի ու ինձ համար այնքա՜ն բան է արել, մինչև որ դուրս ենք եկել մեր պայքարից ու խոնարհեցրել ինքներս մեզ այն հարցում, որ ամեն ժամանակ չէ, որ պարտադիր ճիշտ ենք լինում: Անկարևոր թեմաների պատճառով մեր ընտանիքներում բազմաթիվ պատերազմներ են բռնկվում, ինչպիսին է օրինակ՝ տանից դուրս գալիս ա՞ջ թեքվեմ, թե՞ ձախ, եթե երկու ճանապարհներն էլ տանում են դեպի նույն խանութը: Եթե ցանկանում ես ամուսնության ու աղոթքի կյանքում զորություն ունենալ՝ պետք է հաշտվես: Սովորի՛ր համաձայնության հասնել առանց վիճաբանության:

Հարցն այն է, թե ինչպես կարող են տարակարծիք մարդիկ համաձայնության գալ: Համաձայնությունը գալիս է այն ժամանակ, երբ ներառված մարդիկ դադարում են եսասեր լինելուց: Շատ հասուն մարդիկ մինչև հիմա պայքարում են եսասիրության դեմ: Այն, ինչ եսասիրությունն է պահանջում, սա է՝ ես ցանկանում եմ այն, ինչ կամենում եմ և երբ կամենում եմ, ու ինձ բնավ չի հետաքրքրում, թե դու ինչ ես ցանկանում, որովհետև ես ցանկանում եմ միայն այն, ինչ ես եմ կամենում: Եսասիրությունը թերհասությանը բնորոշ վարքագիծ է: Եթե մեզնից յուրաքանչյուրը բարձրաձայնի իր ցանկության մասին, բայց ընտրի այն, ինչը հարմար է ընտանիքի բոլոր անդամներին, այդ ժամանակ կգտնենք խաղաղություն: Բանալին` կողակցիդ կարիքի մասին հոգալը, կամավոր խոնարհվելը և այդ կարիքները մեր կարողության չափով բավարարելու պատրաստակամությունն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon