Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Հույսով, տեսլականով և եռանդով լցված կյանք

Ջոյս Մայերը

Հույսով, տեսլականով և եռանդով լցված կյանք

Գիտե՞ս, որ Աստված մեծ հույսեր ու ակնկալիքներ ունի քեզ հետ:

Քո ազատության համար Իր Որդուն զոհելու փաստը ցույց է տալիս, թե որքան թանկ ես Իր համար: Աստված ավելի շատ է հավատում քեզ, քան՝ դու ինքդ:

Ես հակված էի մտածել, որ Աստված ինձնից հիասթափվել է, երբ ես սխալ եմ գործել: Բայց Նա կանխավ գիտի մեր բոլոր որոշումները, ու չնայելով դրանց՝ սիրում է մեզ ու գիտի, որ կարող է փոխել մեզ, եթե մնանք Իր Խոսքի մեջ:

Համառությունը գին ունի

Շատ տարիներ առաջ, երբ Դեյվը և ես նոր էինք սկսում մեր ծառայությունը, շատ փորձություններով անցանք: Մենք կարիք ունեինք աշխատելու մեր ամուսնական ու ֆինանսական կյանքի վրա:

Վեց տարի շարունակ իմ գուլպաներն ու ներքնազգեստները գնում էի զեղչային խանութներից: Մենք լիովին սնանկ վիճակում էինք, իսկ ես քարոզում էի բարգավաճման մասին թեմաներ:

Եվ ոչ միայն. այդ տարիներին չէր խրախուսվում կանանց քարոզելը: Մենք կորցրեցինք ընկերներ և ընտանիքի անդամներ, ովքեր չէին ուզում գործ ունենալ մեզ հետ:

Շատ դժվար էր, ու ես հաճախ էի մտածում հանձնվելու մասին: Բայց այսօր այնքան ուրախ եմ, որ կառչած մնացի Աստծուց, որովհետև այսօր մեր ծառայությունն օգնության ձեռք է մեկնում մարդկանց ամբողջ աշխարհում:

Մատթեոսի 19.29-ում գրված է, որ նա, ով թողեց տներ կամ եղբայրներ կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ արտեր Տիրոջ անվան համար, հարյուրապատիկը կառնի և հավիտենական կյանքը կժառանգի:

Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է, քանի որ վերապրում եմ այն իմ կյանքում հենց հիմա: Եթե որոշենք վստահել Աստծո Խոսքին ու երբեք չհանձնվենք՝ հաղթանակ կունենանք:

Վերաբերմունքը կարևոր է

Թե ինչպես կգործի Աստված մեր կյանքում, կախված է մեր վերաբերմունքից:

Նա չի պարգևատրում ինքնախղճահարությունը, բացասական վերաբերմունքը և «բոլորն ինձ պարտական են» մտածելակերպը: Ոչ էլ համագործակցում է ծուլության կամ պասիվության հետ: Աստված գործում է հավատքի միջոցով: Պետք է հավատանք, եթե նույնիսկ հույս չունենք:

Հույսն իսկապես դրական վերաբերմունք է: Այն ակնկալում է դրական սպասում:: Աստված կամենում է, որ մենք հույսի բանտարկյալներ լինենք: Այլ կերպ ասած՝ Նա կամենում է փոխել այն, ինչի կարիքը կա, իսկ դու պետք է անես այն, ինչ հարկավոր է:

Հետամուտ լինել Աստծո փափագին

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ պետք է օգնենք ցավ ապրող մարդկանց: Ես հավատում եմ, որ դա Աստծո փափագն է: Նա ցանկանում է, որ մենք վայելենք մեր կյանքը, կամենում է նաև, որ հիշենք աղքատներին, մոլորվածներին և կարիքավորներին:

Երբեմն չենք գիտակցում, որ մեկ հոգին կարող է տարբերություն ստեղծել: Ճիշտ ընտրություն կատարելով՝  կարող ենք ոգեշնչել մեզ շրջապատող մարդկանց: Մեր աղոթքներով կարող ենք փոխել աշխարհը՝ նվիրաբերելով և Աստծո սիրով օգնության ձեռք մեկնել անհուսության մեջ գտնվողներին:

Ես և դու կարող ենք իրականացնել Աստծո տեսիլքը մեր կյանքերում՝ ապրելով հույսով ու փափագելով այն ամենին, ինչին Նա է փափագոմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon