Պատասխաններ՝ ամեն օրվա համար

Սուրբգրային խոսքեր առողջ մտքի համար

Ջոյս Մայերը

Սուրբգրային խոսքեր առողջ մտքի համար

Երբ սկսես միտքդ ետ պահանջել թշնամուց, նա չի կամենա զիջել այն բնագավառները, որոնց արդեն տիրացել է: Դու ստիպված կլինես պատերազմել նրա ստերի ու շփոթության դեմ:

Քո առաջին քայլը պետք է լինի բարձրաձայն հռչակելը, որ դու այլևս չես պատրաստվում թույլ տալ որևէ արտաքին ուժի՝ լինի մարդ, լինի ոգի` մտածել քո փոխարեն: Կան հոգևոր օրենքներ, որոնց դևերը պարտավոր են հնազանդվել: Նրանք չեն կարող մնալ այնտեղ, որտեղ մարդը չի կամենում, որ մնան: Քո զորությունը Քրիստոսի անվան, արյան ու Աստծո Խոսքի մեջ է: Խնդրի՛ր Տիրոջը` օգնելու զանազանել սատանայի ստերը:

Մտածի՛ր այն մասին, թե ինչ ես մտածում: Երբ որևէ սուտ ճանաչես մտքումդ, բարձրաձայն պաշտպանի՛ր քեզ: Այդպես դու վռնդում ես սատանային ու չար ուժերին՝ կապելով նրանց Հիսուսի անունով և արգելելով վերջիններիս` խաբել քեզ ու օգտագործել միտքդ:

Երբ մտքումդ սուտ նկատես, օգտագործի՛ր այս դեղատոմսը կանոնավոր կերպով և դու ետ կնվաճես խաղաղությունդ, հիշողությունդ, հանգիստ գիշերներդ և կենտրոնանալու ու ըմբռնելու կարողությունդ:

Դու պատերազմի մեջ ես և միայնակ չես, որովհետև Աստծո մարդիկ միևնույն պատերազմի մեջ են (տե՛ս Եփես. 6.12): Վճռի՛ր, որ չես հանձնվելու: Համաձայն Կողոսացիների 3.2 խոսքի՝ մտածի՛ր վերինների մասին և միտքդ կենտրոնացրու դրանց վրա: Հենց սկսես այս պատերազմը, ամեն բան ավելի վատ կթվա քեզ: Պատճառն այն է, որ դիվային ուժերը պայքարում են քո մտքի ու մտածելակերպի մեջ զբաղեցրած իրենց տեղը չկորցնելու համար: Կանչի՛ր Աստծո շնորհքը Քրիստոսի անունով, և Նա կտա քեզ Սուրբ Հոգու զորությունը, որպեսզի ցանկացած չար մտադրություն ու նպատակ ամբողջությամբ հաղթահարես:

Հիշի՛ր, միտքդ ետ նվաճելը գործընթաց է: Բոլորս էլ այս կամ այն կետում ձախողվում ենք: Աստված գիտի մեր թուլությունները, այդ իսկ պատճառով տվել է Հովհաննես 1.9 խոսքը: Պարզապես ապաշխարի՛ր և կտեսնես, թե Քրիստոսի արյունն ինչպես է մաքրում մեղքից: Չհանձնվե՛ս: Շարունակի՛ր պահանջել այն, ինչը քեզ է պատկանում (քո միտքն ու մտածելակերպը քեզ են պատկանում), և Հիսուսը կօգնի քեզ` հաղթել:

Բ Տիմոթեոս 1.7 խոսքում գրված է. «Որովհետև Աստված մեզ վախի ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության»:

Սուրբգրային լրացուցիչ խոսքեր առողջ մտքի համար

Երբ զգում ես, թե ինչպես է որևէ սուտ անցնում մտքովդ, բարձրաձայն ասա.

«Սատանա՛, դու ստախո՛ս ես: Ես չեմ ընդունում ու չեմ հավատում քո ստին Հիսուսի անունով» (Բ Կորնթ. 10.5):

«Ես քեզ հիշեցնում են գրված խոսքը. «Նա, ով իմ մեջ է` ավելի մեծ է, քան նա, ով աշխարհում է»: Ես քեզ հրամայում եմ, որ ծունկդ խոնարհես Հիսուսի անվան առջև ու հեռանաս ինձնից»» (Ա Հովհաննես 4.4):

Հիմա դու սատանայի սուտն արմատախիլ ես արել ճիշտ այնպես, ինչպես մոլախոտն են դուրս քաշում հողից: Այդ մոլախոտի տեղը դատարկ է մնում, ուստի դու կարիք ունես Աստծո Խոսքով լցնելու այն տեղը, որտեղից սուտը դուրս ես քաշել:

Սկսի՛ր խորհել Աստծո Խոսքի շուրջ կամ փառաբանել Տիրոջը (տե՛ս Փիլիպ. 4.8):

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon