Աղոթի՛ր, այնուհետև ծրագրի՛ր

Աղոթի՛ր, այնուհետև ծրագրի՛ր

«Շատ դիտավորություններ կան մարդու սրտում, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ» (ԱՌԱԿԱՑ 19.21):

Աստծո Խոսքը հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է ականջ դնենք Նրա ձայնին և մեր ականջները ուխտի մեջ մտցնենք Նրա հետ: Այսպիսով թույլ կտանք Նրան սրբել և թլփատել մեր ականջները, որպեսզի կարողանանք լսել Նրան: Շատ անգամներ Աստված հստակ ցույց է տալիս, թե ինչ անենք, բայց մենք չենք անում, որովհետև չենք հավանում Նրա ծրագիրը: Նույնիսկ կարող ենք հոգևոր խուլ ձևանալ, երբ մեզ դուր չի գալիս այն, ինչ հստակ լսում ենք Նրանից: Մեր մարմնավոր հակումները և ցանկությունները կարող են խանգարել Աստծո ճշմարտությունն ընդունելուն:

Մենք կարող ենք դեմ առ դեմ կանգնել ճշմարտությանը և չընդունել այն: Ես խոստովանում եմ, որ ճշմարտությունը շատ հաճախ ավելի հեշտ է ընդունել, երբ այն վերաբերում է ուրիշներին և նրանց կյանքին, քան՝ ինձ և իմ կյանքին: Մենք ունենք ծրագիր, թե ինչպես ենք ուզում, որ մեր կյանքն ընթանա, և ունենք այդ ծրագիրն իրականացնելու ճանապարհը: Մեծ մասամբ ուզում ենք, որ Աստված լսի մեր ծրագիրը և իրականություն դարձնի այն, փոխանակ ականջ դնենք Նրա ծրագրին և խնդրենք անել այն, ինչ անհրաժեշտ է այդ ծրագիրը մեր միջոցով իրականացնելու համար: Մենք մշտապես պետք է աղոթենք, ապա ծրագրեր կազմենք, այլ ոչ թե ծրագրեր կազմենք և աղոթենք, որ Աստված իրականացնի դրանք: Ակա՛նջ դիր Աստծո ծրագրին, հետևի՛ր դրան և մշտապես հաջողություն կունենաս:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. իմացի՛ր Աստծո ծրագիրը՝ նախքան կկազմես քո ծրագրերը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon