Ապրել Քրիստոսի նման

Ապրել Քրիստոսի նման

«Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների և անասունների և ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»»: ԾՆՆԴՈՑ 1.26

Ծննդոց 1.26-ում, երբ Աստված ասաց՝ Մեր պատկերով մարդ շինենք, այս պատկերը չի վերաբերում ֆիզիկական նմանությանը, այլ՝ բնավորության նմանությանը: Մենք ստեղծվել ենք կրելու Նրա էությունը, բնավորությունը, որոնք արտացոլված են Նրա Որդու՝ Հիսուսի մեջ:

Յուրաքանչյուր հավատացյալի ամենամեծ նպատակը Քրիստոսին նմանվելն է: Դա մեր կյանքի բարձրագույն կոչումն է: Ցնցող է իմանալ, որ մենք կարող ենք այնքան մտերիմ լինել Տիրոջ հետ, որ իրավիճակներին վերաբերվենք այնպես, ինչպես Հիսուսը կվերաբերվեր, և մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես Նա կվարվեր: Մեր նպատակը պետք է լինի գործել այնպես, ինչպես Հիսուսն էր գործում:

Հիսուսը մեր օրինակն է: Հովհաննեսի 13.15-ում աշակերտների ոտքերը, որպես ծառա, լվալուց հետո Նա ասաց. «Որովհետև Ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես Ես ձեզ արի, դուք էլ անեք»: Ամեն օր և ամեն կերպ նայե՛ք Հիսուսին և հետևեք այն օրինակին, որ Նա տվեց Աստծո Խոսքում ձեր ամենօրյա կյանքի համար:


Աստված ողորմածությամբ կշարունակի աշխատել յուրաքանչյուրիս հետ, մինչև որ հասնենք այն կետին, երբ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում վարվենք այնպես, ինչպես Հիսուսը կվարվեր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon