
«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ, և Քո Գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար»: ՍԱՂՄՈՍ 139.16
Աստված բարի ծրագիր ուներ յուրաքանչյուրիս համար՝ նախքան մեր լույս աշխարհ գալը: Եվ Նրա ծրագիրը, որ յուրահատուկ է ամեն մեկիս համար, անհաջողության և թշվառության ծրագիր չէ:
Հովհաննեսի 10.10-ում Հիսուսն ասաց. «Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենան և է՛լ ավելի ունենան»: Սատանան գալիս է, որ կործանի այն բարի բաները, որ Աստված նախատեսել է մեզ համար, և մենք պետք է համառորեն հակառակվենք նրան:
Աստծո բարի ծրագիրը գուցե ընդհատվել է ձեր կյանքում, բայց չափազանց ուշ չէ: Աստված հենց հիմա ձեռք է մեկնում ձեզ և առաջարկում վերականգնել ցանկացած բան, որ թշնամին գողացել է, և տալ կրկնակի օրհնություն՝ նախկին նեղության փոխարեն (տե՛ս Զաքարիա 9.12): Խնդրե՛ք, որ Նա անի դա, և տեսե՛ք, թե ինչպես է Նա գործում ձեր կյանքում: