Աստված է միակ մնայուն աղբյուրը

«Ցնծացի՛ր Տերով, և Նա կտա քեզ քո սրտի ուզածները»: Սաղմոս 37.4

Իբրև մարդ արարածներ՝ մենք ստեղծված ենք Աստծուց՝ երջանիկ լինելու և մեզ լավ զգալու համար: Ըստ էության, մենք պետք է մեզ լավ զգանք, հակառակ դեպքում կձևավորենք ինչ-որ անառողջ, անվերահսկելի վարքագիծ, որպեսզի ձեռք բերենք այն լավ զգացողությունները, որոնց փափագում ենք:

Մտածի՛ր այդ մասին: Այն մարդը, ով կախվածություն ունի թմրադեղերից, հավանաբար սկսել է օգտագործել դրանք այն պատճառով, որ իր ցավն այնքան ուժգին է եղել, որ նա հարկադրված է եղել թեկուզ ժամանակավոր ազատվել դրանից: Նույնը վերաբերում է հարբեցողությանը կամ ուտելիքը որպես հանգստացնող միջոց օգտագործելուն: Եթե մենք ներքուստ չունենանք լավ զգացողություններ, ապա կփորձենք դրանք ստեղծել արտաքին միջոցներով:

Աստված ստեղծել է մեզ այդպիսին, ու Նա միակն է, Ով կարող է բավարարել մեզ: Երբ մեզ լավ զգալու համար դիմում ենք ոչ թե Աստծուն, այլ մեկ ուրիշ բանի, ըստ էության, իրականը փոխարինում ենք ինչ-որ էժան շինծու բանով:

Ինչպիսի հուզական կարիքներ էլ ունենաս այսօր, իմացի՛ր, որ միայն Աստված կարող է բավարարել դրանք: Նա է կյանքի միակ մնայուն աղբյուրը: Գնա՛ Նրա մոտ այսօր. Նա միակն է, Ով կարող է բավարարել քեզ:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ ուզում վատնել իմ ժամանակը՝ փնտրելով էժան փոխարինողներ: Դու ես Միակը, Ով կարող է բավարարել ինձ: Ցո՛ւյց տուր ինձ, թե ինչպես կարող եմ ամեն օր գտնել իմ բերկրանքն ու բավարարվածությունը միմիայն Քո մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon