Աստված կարող է ազատել քեզ քո ամոթից

«Ձեր (նախկին) ամոթի փոխարեն կրկնապատիկ փոխհատուցում կունենաք. անարգանքի ու նախատինքի փոխարեն (քո ժողովուրդը) պիտի ցնծա իր բաժնի վրա: Սրա համար կրկնապատիկը (ինչ կորցրել են) պիտի ժառանգեն իրենց երկրում. հավիտենական ուրախություն են ունենալու նրանք»: Եսայի 61.7, AMP

Երբևէ քեզ հետաքրքիր չի՞ եղել իմանալ, թե ինչպիսին էր կյանքն Ադամի ու Եվայի համար նախքան մեղանչելը:

Ծննդոց 2.25-ն ասում է, որ թեև Ադամն ու Եվան մերկ էին Եդեմի պարտեզում, նրանք չէին ամաչում: Ես հավատում եմ դրան՝ ավելացրած այն, որ նրանք առանց հագուստի էին. այս խոսքը նաև նշանակում է, որ նրանք ամբողջովին բաց ու անկեղծ էին միմյանց հանդեպ՝ առանց դիմակների ետևում թաքնվելու կամ ինչ-որ խաղեր խաղալու: Նրանք ազատ էին լինելու այնպիսին, ինչպիսին կային, որովհետև չունեին ամոթի զգացում: Ինչևէ, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, նրանք թաքնվեցին (տե՛ս Ծննդոց 3.6-8):

Եթե չլիներ խաչի վրա Հիսուսի կատարած աշխատանքը, բոլորս ստիպված կլինեինք ապրել ամոթի անհաղթահարելի զգացումով: Բայց Նրա զոհի շնորհիվ մարդիկ ունեն հնարավորություն վայելելու կատարյալ ազատություն միմյանց և Աստծո հետ:

Ցավոք, մեզանից շատերը դեռևս ապրում են ամոթի բեռով, թեև Աստծո Խոսքը խոստանում ու հավաստիացնում է մեզ, որ մենք կարող ենք ազատ լինել դրանից (տե՛ս Եսայի 61.7):

Աստված կարող է քեզ ազատել ամոթից: Աղոթի՛ր ու խնդրի՛ր Նրան, որ քեզ ազատ արձակի այն ամոթից, որը փորձում է գլուխ բարձրացնել քո կյանքում:

Աղոթքի սկիզբ

Տե՛ր, ես ընդունում եմ այն ազատությունը, որը Դու գնել ես ինձ համար խաչի վրա: Ես ազատ եմ ամոթից: Այլևս ոչ մի թաքնվել, ոչ մի անարժանության զգացում: Դու ջնջել ես իմ մեղքը, և հիմա ես ուզում եմ ապրել ազատ ու բաց Քո առջև:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon