Աստված ունի բոլոր պատասխանները

Աստված ունի բոլոր պատասխանները

«Տերը լսի քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծո անունը պաշտպանի քեզ» (ՍԱՂՄՈՍ 20.1):

Եթե երբևէ փոխհարաբերությունների մեջ ես եղել մարդկանց հետ, փորձել ես տնօրինել ֆինանսներդ, աշխատել ես, ջանացել ես բացահայտել և իրականացնել Աստծո նպատակը քո կյանքի համար կամ ձգտել ես ունենալ հոգևոր աճ, ապա, հավանաբար, բախվել ես խնդիրների: Խնդիրները կյանքի մաս են կազմում, և երբ ազատվում ես մի խնդրից, ամենայն հավանականությամբ բախվում ես մեկ այլ խնդրի: Դա վերաբերում է բոլորիս, և չնայած նրան, որ մենք հասունանում ենք և ձեռք բերում կարողություններ՝ դիմակայելու, համբերելու, հաստատուն լինելու և հաղթանակի մեջ ապրելու, միևնույն է, ստիպված ենք լինում պայքարել այս կամ այն խնդրի դեմ:

Միայն Աստված ունի լուծումներ կյանքի խնդիրների համար, և լավագույն բանը, որ կարող ենք անել՝ մեր խնդիրները Աստծուն հանձնելն է: Մենք պետք է դադարենք խնդիրների մասին անընդհատ մտածելուց, դրանց մասին խոսելուց, դրանց համար անհանգստանալուց. մենք պետք է սովորենք Աստծուն հանձնել կյանքի ճնշումներն ու խնդիրները և թույլ տալ, որ Նա կարգավորի ամեն բան: Եթե Աստծուն հանձնենք մեր ճնշումներն ու իրավիճակները, ավելի հեշտությամբ կվայելենք կյանքը, ավելի ուրախ, երջանիկ և հանգիստ կլինենք:

Աստված մի ակնթարթում կարող է անել ավելին, քան մենք կարող ենք անել՝ մի ամբողջ կյանք պայքարելով ու մաքառելով: Նա կարող է անմիջապես խոսել քեզ հետ և լիովին փոխել իրավիճակը. Նրա մեկ խոսքը կարող է լուծել ամեն բան: Աստծո համար ոչինչ չափազանց մեծ չէ, որ չիրականացնի, և ոչինչ չափազանց փոքր չէ, որ ուշադրություն չդարձնի: Նա հոգ է տանում քեզ վերաբերող ամեն ինչի համար, այնպես որ, տո՛ւր քո խնդիրները Նրան, և թող Նա տա քեզ այն լուծումները, որոնց կարիքն ունես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. տո՛ւր քո խնդիրներն Աստծուն, և թող Նա տա քեզ լուծումները:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon