Գնված՝ Հիսուսի արյունով

Գնված՝ Հիսուսի արյունով

«Որով ունենք փրկությունը Նրա արյունով, մեղքերի թողությունը՝ Իր շնորհքի մեծության չափով»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 1.7

Բարձրաձայն ասե՛ք ինքներդ ձեզ. «Ես գնվեցի և մաքրվեցի մեղքից, փրկագնվեցի մեծ գնով, ինձ համար վճարեցին, և ես դարձա Աստծունը»:

Դուք ազատագրված եք մեղքից և դրա «մահացու» հետևանքներից: Անհանգստությունը, մտահոգությունը և վախը մահվան տեսակներ են: Ապստամբությունը, զայրույթը, չներումը մահվան տեսակներ են: Հիսուսի արյունը մահվան միակ հակաթույնն է:

Հիսուսի արյունը թանկ է Հոր առջև և պետք է թանկ լինի մեզ համար: Մենք պաշտպանում ենք այն, ինչ թանկարժեք է, ուշադիր ենք դրա հանդեպ և չենք ցանկանում բաժանվել դրանից: Հիսուսի արյունը թանկ է, և այն թույլ է տալիս, որ մենք մտերիմ լինենք մեր երկնային Հոր հետ: Նրա զոհը հեռացրեց վարագույրն Աստծո և մարդու միջև, և հիմա կարող ենք ազատորեն մոտենալ Աստծուն և մտերմություն հաստատել Նրա հետ (տե՛ս Եբր. 10.18-22):

Հիսուսի արյունը սրբում է և մշտապես կսրբի մեզ մեղքից (տե՛ս Ա Հովհ. 1.9): Նրա արյունը նման է հզոր մաքրող միջոցի: Ինչպես մեր արյունը գործում է՝ մեզ մաքուր պահելով ամեն թույնից, այնպես էլ Հիսուսի արյունը մշտապես սրբում է մեզ մեղքից՝ իր բոլոր տեսակներով ու դրսևորումներով:


Ունեցե՛ք հավատք Հիսուսի արյան զորության հանդեպ՝ գիտենալով, որ այն մշտապես սրբում է ձեզ մեղքից՝ իր բոլոր տեսակներով ու դրսևորումներով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon