«Որովհետև, ինչպես նա մտածում է իր սրտում, այնպես է…»: ԱՌԱԿԱՑ 23.7, AMP
Տարիներ առաջ ես չափազանց հոռետես անձնավորություն էի: Իմ ամբողջ փիլիսոփայությունն այսպիսին էր. «Եթե չսպասեք, որ որևէ լավ բան կկատարվի, չեք էլ հիասթափվի, երբ այն չկատարվի»: Տարիների ընթացքում այնքան շատ աղետալի բաներ էին կատարվել ինձ հետ, որ ես վախենում էի հավատալուց, որ որևէ լավ բան կկատարվի ինձ հետ: Քանի որ իմ մտքերը բացասական էին, այդպիսին էր նաև իմ լեզուն, հետևաբար նաև՝ իմ կյանքը:
Հավանաբար դուք էլ այնպիսին եք, ինչպիսին ես էի: Դուք խուսափում եք հույսից, որպեսզի պաշտպանվեք վիրավորվելուց: Այսպիսի վարքագիծը բացասական ապրելակերպ է ստեղծում: Ամեն բան դառնում է բացասական, որովհետև ձեր մտքերն են բացասական:
Երբ ես իսկապես սկսեցի ուսումնասիրել Խոսքը և վստահել Աստծուն ինձ վերականգնելու համար, առաջին բանը, որ գիտակցեցի, այն էր, որ այդ հոռետեսությունը պետք է հեռանա: Եվ որքան երկար եմ ծառայում Աստծուն, այնքան ավելի եմ գիտակցում, որ հսկայական զորություն կա դրական մտքեր և խոսքեր ունենալու մեջ:
Մեր գործողությունները մեր մտքերի ուղղակի արդյունք են: Բացասական միտքը կհանգեցնի բացասական կյանքի: Բայց եթե նորոգենք մեր միտքը Աստծո Խոսքով, ինչպես Հռոմեացիների 12.2-ն է խոստանում, մեր փորձառությամբ կապացուցենք «Աստծո բարի, հաճելի և կատարյալ կամքը»: