«Պատերազմի՛ր հավատքի բարի պատերազմը և բռնի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առջև»: Ա ՏԻՄՈԹԵՈՍ 6.12
Պողոս առաքյալն ասաց, որ ինքը պատերազմեց հավատքի բարի պատերազմը (տե՛ս Բ Տիմոթ. 4,7), և հորդորեց, որ նույնն անի իր երիտասարդ աշակերտ Տիմոթեոսը: Դա նշանակում է, որ մենք պետք է վստահենք Աստծուն ամեն ժամանակ և երբեք չհանձնվենք:
Հավատքի բարի պատերազմը վարելու համար կարևոր է ճանաչել թշնամուն: Քանի դեռ մենք ոչինչ չենք անում, սատանան կտանջի մեզ: Ոչինչ չի փոխվի մեր իրավիճակում, եթե մենք պարզապես նստենք ու փոփոխություններ ցանկանանք: Մենք կարող ենք գործողությունների դիմել: Շատ հաճախ մենք հակառակ չենք կանգնում թշնամուն, երբ նա դուրս է գալիս մեր դեմ հիասթափության, վախի, կասկածանքի կամ մեղքի զգացումի միջոցով: Մենք լսում ենք նրա ստերը, փոխանակ ասենք, որ նա կորչի:
Դուք և ես չպիտի լինենք մարզական տանձիկ սատանայի համար, ընդհակառակը, մենք կարող ենք լինել մարտիկներ: Մենք կարող ենք կանգնել հավատքով և վստահ լինել, որ Աստված բարի է, և բարի բաներ են կատարվելու մեզ հետ:
Աստված հավատարիմ է, և մենք կտեսնենք, թե ինչպես է Նրա օրհնությունը դրսևորվում մեր կյանքում, եթե չհանձնվենք: Հաստա՛տ կանգնեք: Պատերազմե՛ք: Բարձրացրե՛ք ձեր հավատքի վահանը: Աստված ձեր կողմից է, և անհնար է, որ դուք պարտվեք ձեր մարտերում, եթե հետևեք Նրան: