Ընդունի՛ր Աստծո շնորհքը

«…որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, էլ որքա՞ն ավելի Աստծո շնորհքն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհքով ավելացավ շատերի վրա»: —Հռոմեացիների 5.15

Շնորհքը Աստծո զորությունն է ապրելու այնպես, ինչպես Նա է կանչել քեզ, որ ապրես: Սակայն Աստված չի տա մեզ շնորհք՝ ապրելու Նրա կամքից դուրս: Եթե Նա ասում է մեզ չանել մի բան, որը մենք որոշում ենք ամեն դեպքում անել, մենք կվերապրենք Նրա օծության ցավոտ կորուստը:

Շնորհքը հավասար է կարողությանը: Աստված տալիս է մեզ շնորհք, որպեսզի համապատասխանենք մեր կյանքի համար Նրա կոչմանը: Երբ անում ենք մեր ուզածը, անում ենք դա մեր ուժերով: Երբ հետևում ենք Նրա առաջնորդությանը, Նա միշտ մատակարարում է շնորհք և եռանդ անելու այն, ինչ Նա կանչում է մեզ անելու:

Լավագույն բանն այն է, որ թեև մենք պետք է ընտրենք ընդունելու Նրա շնորհքը, բայց չպետք է անենք որևէ բան՝ այն վաստակելու համար: Երբ ընտրում ես հետևել Աստծո կանչին, Նա պատրաստ է և կամենում է օգնել քեզ: Հիսուսը մահացավ, որպեսզի ծածկի քո մեղքերը, և դու կարողանաս արդարությամբ քայլել Աստծո առաջ՝ հաղորդակցվելով Սուրբ Հոգու հետ, ով կարող է օգնել քեզ կողմնորոշվելու ամենօրյա կյանքում:

Ես այսօր հորդորում եմ քեզ համոզված լինել, որ գտնվում ես Նրա շնորհքը և կարողությունն ընդունելու դիրքում: Եթե փորձում ես հետևել քո ճանապարհներին, ասա՛ Աստծուն, որ ցանկանում ես հետևել Նրան ու խնդրի՛ր, որ Նա օգնի քեզ: Նա միշտ հավատարիմ է՝ քեզ մատակարարելու Իր շնորհքը:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես չեմ կարող հաջողությամբ ապրել իմ կյանքը՝ առանց Քո շնորհքի: Ես ուզում եմ հետևել Քո կանչին ու խնդրում եմ, որ օգնես ինձ ամեն օր ապրելու այնպես, ինչպես Դու ես ցանկանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon