
«Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում»: —Սաղմոս 1.1
Եթե մենք ուզում ենք հասարակության բարոյական անկումից վեր ապրել, ապա պետք է ուշադրություն դարձնենք այն ընտրություններին, որ կատարում ենք խոսելու, հագնվելու, կարդալու, հեռուստահաղորդումներ և կինոնկարներ դիտելու հարցում: Կարևոր է նաև այն, թե սրբության ինչ մակարդակի վրա են գտնվում մեր անձնական կյանքը, շփումը այլ մարդկանց հետ, վարքը աշխատավայրում:
Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է քաջալերենք մեկս մյուսին ապրելու աստվածային չափանիշներով ու հակառակվելու աշխարհի ճնշմանը: Մի շատ հայտնի ասացվածք կա, որը լավ խորհուրդ ունի. «Հետևի՛ր քո մտքերին, որովհետև դրանք դառնում են խոսքեր: Հետևի՛ր քո խոսքերին, որովհետև դրանք դառնում են գործողություններ: Հետևի՛ր քո գործողություններին, որովհետև դրանք դառնում են սովորություններ: Հետևի՛ր քո սովորություններին, որովհետև դրանք դառնում են բնավորություն: Հետևի՛ր քո բնավորությանը, որովհետև դրանք դառնում են ճակատագիր»:
Մարդուն տված Աստծո մեծագույն նվերներից մեկը ընտրություններ կատարելու ազատ կամքն է: Եթե մենք ուզում ենք վայելել այն օրհնությունները, որ Նա ունի մեզ համար, պետք է ապրելակերպի այնպիսի ընտրություններ կատարենք, որոնք համապատասխանում են Նրա Խոսքին և համահունչ են Նրա խոսքի արժեքներին, այլ ոչ թե արտացոլում են աշխարհի մշտապես քայքայվող արժեքները:
Ես հորդորում եմ քեզ որոշում կայացնել ծառայել Աստծուն ամբողջությամբ՝ ամեն ինչի մեջ Նրան դնելով առաջին տեղում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես չեմ ուզում ապրել աշխարհի չափանիշներով: Ես Քեզ դնում եմ իմ կյանքում առաջին տեղում, որովհետև գիտեմ, որ Քո ճանապարհները ամենալավն են: