Ինչպիսի՞ն է Աստծո սերը

«Մեզ առաջուց սահմանելով (նախորոշելով, սիրով ծրագրելով) որ Իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Իր կամքի հաճության պես (որովհետև դա հաճո էր Նրան և Նրա բարի մտադրությունն էր)»: Եփեսացիների 1.5, AMP

Ինչո՞ւ է Աստված սիրում մեզ պես անկատարներին: Որովհետև Նա այդպես է ցանկանում. դա հաճո է Իրեն: Նրա էությունն է մեզ սիրելը՝ անկախ այն բանից, թե որքան մեղավոր են մեր արարքները:

Աստված չարին հաղթում է բարիով (տե՛ս Հռոմեացիների 12.21): Նա դա անում է՝ մեզ վրա թափելով Իր անսահման շնորհքը, որպեսզի երբ մեղանչենք, Նրա շնորհքն ավելի մեծ դառնա, քան մեր մեղքը: Եվ ինչպես անհնար է, որ Աստված մեզ չսիրի, նույնպես էլ անհնար է, որ մեր կատարած որևէ արարք ետ պահի Նրան մեզ սիրելուց:

Աստված սիրում է, որովհետև դա Նրա էությունն է: Նա սեր է (տե՛ս Ա Հովհաննես 4.8): Միգուցե միշտ չէ, որ Նա սիրում է այն ամենը, ինչ մենք անում ենք, սակայն Նա իսկապես սիրում է մեզ: Աստծո սերն այն զորությունն է, որ ներում է մեր մեղքերը, բժշկում մեր հուզական վերքերը և նորոգում մեր կոտրված սրտերը (տե՛ս Սաղմոս 147.3):

Աստծո սերն անպայմանական է. այն հիմնված է Նրա, այլ ոչ թե մեզ վրա: Հենց գիտակցես, որ Աստված սիրում է քեզ անկախ այն բանից, թե ինչ ես արել կամ ինչ չես արել, դու կարող ես անհավանական ճեղքում վերապրել: Դու կարող ես վերջ տալ Նրա սերը վաստակելու փորձերին և պարզապես ընդունես ու վայելես այն:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, Քո սերն անհավանական է: Քո սիրո վրա կենտրոնանալը հիշեցնում է ինձ, որ այն հիմնված է Քո բարության, այլ ոչ թե իմ արարքների վրա: Օգնի՛ր ինձ ընդունելու Քո սերն իմ հանդեպ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon