«Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն քավություն (քավիչ զոհ) մեր մեղքերի համար: Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք»: — Ա Հովհաննես 4.10-11
Յուրաքանչյուրը ցանկանում է սիրված և ընդունված լինել: Բայց մեզանից շատերը փորձում են երջանկությունը գտնել սխալ ճանապարհով: Մենք փորձ ենք անում այն գտնել՝ ստանալով, սակայն այն գտնում են՝ տալով: Աստծո սերը ամենահրաշալի նվերն է, որ մեզ տրվել է: Երբ այն հոսում է դեպի մեզ, այնուհետև պիտի մեզանից հոսի դեպի ուրիշները, հակառակ դեպքում այն կլճանա:
Սերը պետք է տա, որովհետև դա է նրա էությունը: Ա Հովհաննեսի 4.11-ը շեշտում է, թե ինչպես պետք է տանք այն սերը, որ ստանում ենք. «Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք էլ պետք է իրար սիրենք»:
Աստծո ճշմարիտ սիրո մեջ ապրելը գործընթաց է: Նախևառաջ՝ Աստված սիրում է մեզ, և մենք հավատքով ընդունում ենք Նրա սերը: Այնուհետև հավասարակշռված կերպով սիրում ենք ինքներս մեզ, սիրում Աստծուն ու սովորում սիրել այլ մարդկանց:
Սերը պիտի այսպիսի ընթացք ունենա, հակառակ դեպքում այն լիարժեք չէ: Երբ մեր ներսում ունենք Աստծո սերը, այն կարող ենք տալ ուրիշներին: Մենք կարող ենք ընտրել շռայլորեն սիրել ուրիշներին: Մենք կարող են սիրել նրանց այնպես խորը և այնպես անվերապահորեն, ինչպես Աստված սիրեց մեզ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես չեմ կամենում, որ Քո սերը լճանա իմ ներսում: Օգնի՛ր ինձ ոչ միայն ընդունելու Քո սերը, այլև ավարտուն դարձնելու այդ գործընթացը՝ ընտրելով շռայլորեն սիրել ուրիշներին: