Մեկ բան, որը երբեք չի վերջանա

Մեկ բան, որը երբեք չի վերջանա

«Ամեն բանի դիմանում է. ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա…»: Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 13.7,8

Աստծո սերը դիմանում է ցանկացած բանի: Այն համբերում է ամեն ինչի և չի թուլանում: Այն վճռական է չհանձնվելու մեջ: Նույնիսկ անկոտրում մարդը, որը համառորեն ապստամբում է, կարող է, վերջին հաշվով, փափկել սիրուց: Աստվածաշունչն ասում է. «…Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում» (Հռոմեացիների 2.4): Աստծո սերն է՝ Նրա բարությունը, Նրա քաղցրությունը, որ կարող է փոխել սիրտը:
Ես հասկանում եմ, որ դժվար է շարունակ սեր ցուցաբերել նրան, ով երբեք կարծես չի գնահատում կամ, նույնիսկ, չի արձագանքում դրան: Դժվար է շարունակ սեր ցուցաբերել նրանց, ովքեր վերցնում են մեզնից այն ամենը, ինչ պատրաստ ենք տալու, բայց երբեք որևէ բան հետ չեն տալիս: Բայց մենք պատասխանատու չենք ուրիշների արարքների համար, մենք պատասխանատու ենք միայն մեր արարքների համար:

Մենք վերապրել ենք Աստծո սերը Նրա ողորմության միջոցով, և այժմ Նա պատվիրում է մեզ նույնպիսի սեր ցուցաբերել աշխարհին: Մեր վարձքն Աստծուց է, ոչ թե մարդկանցից: Նույնիսկ երբ մեր արարքներն աննկատ են թվում, Աստված նկատում է և խոստանում է բացահայտ վարձահատույց լինել (տե՛ս Մատթ. 6.4): Եթե վճռեք ցուցաբերել Աստծո սերը ձեզ շրջապատողներին, ոչ միայն նրանք կօրհնվեն, այլև Աստված կհոգա, որ դուք նույնպես օրհնվեք:


Աստված սեր է, և սերը երբեք չի թողնում որևէ մեկին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon