Միայն Հիսուսը

Միայն Հիսուսը

«Արդ այն ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստա՛տ մնացեք և դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 5.1

Հիսուսը եկավ այս աշխարհ և վճարեց մեր մեղքերի համար՝ Իր վրա վերցնելով մեր պատիժը: Նա փոխարինեց մեզ, անհատույց վճարեց մեր պարտքը: Նա այս ամենն արեց ինքնակամ՝ Իր մեծ սիրո, շնորհքի և ողորմության միջոցով:

Հիսուսը ժառանգեց այն ամենը, ինչ Հայրն ունի մեզ համար, և մենք ժառանգակիցներ ենք Նրա հետ մեր հավատքի շնորհիվ: Նա ճանապարհ է բացել մեր լիարժեք հաղթանակի համար՝ թե՛ այս ժամանակում, թե՛ հետագայում: Նա հաղթել է, և մենք ստանում ենք վարձքը՝ առանց գին վճարելու: Մենք ավելի, քան հաղթողներ ենք:

Որքա՞ն ավելի պարզ կարող էր սա լինել: Ավետարանը զարմանալիորեն պարզ է:

Բարդացնելը սատանայի գործն է: Նա ատում է պարզությունը, որովհետև գիտի մեր հավատքի զորությունն ու ուժը։ Երբ ձեր փոխհարաբերությունն Աստծո հետ բարդանում է, վերադարձե՛ք պարզությանը՝ հավատալով ինչպես փոքրիկ երեխա: Հիսուսն ասաց. «Միայն հավատա՛», և կտեսնես Աստծո փառքը (Հովհաննես 11.40):

Վերադարձե՛ք Հիսուսի հանդեպ ձեր հավատքի պարզությանը և ցնծացե՛ք:


Հավատքը շատ ավելի պարզ է, քան անհավատությունը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon