«Որովհետև Աստծով արդարությունը նրանով հայտնվում է՝ հավատքից հավատքի մեջ. ինչպես գրված է, թե՝ արդարը հավատքով կապրի»։ ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 1.17
Վստահությունն արմատացած է Քրիստոսի հանդեպ հավատքի մեջ: Ահա թե ինչու է կարևոր, որ մշտապե՛ս վստահ լինենք, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:
Ես պետք է սովորեի վստահ մնալ այն հարցում, երբ ընկերներս և ընտանիքս ասում էին, որ կինը չպետք է սովորեցնի Աստծո Խոսքը: Ես գիտեի, որ Աստված կանչել էր ինձ սովորեցնելու Իր Խոսքը, բայց զգում էի, որ մարդիկ մերժում են ինձ: Ես պետք է աճեի վստահության մեջ այնքան, որ մարդկանց կարծիքը, նրանց ընդունելությունը կամ մերժումը չազդեին իմ վստահության վրա: Իմ վստահությունը պետք է լիներ առ Աստված, այլ ոչ թե հիմնված լիներ մարդկանց վրա:
Հռոմեացիների 1.17-ն ասում է, որ մենք կարող ենք գնալ հավատքից՝ հավատք: Ես տարիներ շարունակ անցկացրել եմ՝ գնալով հավատքից՝ կասկած, ապա՝ անհավատություն, այնուհետև՝ վերադարձ դեպի հավատք: Ես հասկացա, որ երբ կորցնում եմ վստահությունս, դուռ եմ բացում սատանայի համար: Եթե թույլ տամ նրան գողանալ իմ վստահությունը, չեմ ունենա հավատք՝ ծառայելու մարդկանց:
Եթե ցանկանում եք հաջողության հասնել, մշտապես վստա՛հ եղեք: Եղե՛ք վստահ ձեր պարգևների և կոչման, Քրիստոսում ձեր կարողության հարցում: Հավատացե՛ք, որ լսում եք Աստծուց և առաջնորդվում եք Սուրբ Հոգուց: Համարձա՛կ եղեք Տիրոջ մեջ: Տեսե՛ք ձեզ որպես հաղթող Նրանում: