«Եվ սա է Ինձ ուղարկողի կամքը, որ ամեն, ով որ տեսնի Որդուն և հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա, և Ես հետին օրում հարություն կտամ նրան»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 6.40
Կյանքը քրիստոնյայի համար երբեք նախատեսված չի եղել կանոններին հետևելու և պահանջների որոշակի ցանկ բավարարելու համար: Այո՛, Աստված տալիս է մեզ ուղղություններ և ցուցումներ կյանքի համար, բայց դրանք չպետք է լինեն կրոնական պարտականություններ. դրանք սկզբունքներ են, որոնք կօգնեն մեզ բացահայտելու այն ուրախ, առատ, ավելցուկով կյանքը, որի համար Հիսուսը մահացավ:
Աստված ցանկանում է, որ դուք «կրոնից» այն կողմ անցնեք և ապրեք Ւր հետ խորը, սերտ, մտերիմ փոխհարաբերության մեջ: Ահա թե ինչ է նշանակում մոտենալ Աստծուն: Նա հեռվում գտնվող ինչ-որ աստվածություն չէ՝ սառը, օրինապաշտական և անհասանելի: Աստված ձեր երկնային Հայրն է, Ով սիրում է ձեզ անվերապահորեն և անմնացորդ:
Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել ձեր անցյալում, կարևոր չէ, թե որքան անգամներ եք ձախողվել, կարևոր չէ, թե, ձեր կարծիքով, ինչպիսի թերություններ ունեք. դուք կարող եք ապրել Աստծո հետ սերտ փոխհարաբերության մեջ: Նա կների ձեզ: Նա կմխիթարի ձեզ: Նա կքայլի ձեզ հետ, և Նա երբեք չի թողնի կամ չի լքի ձեզ:
Աստված սիրում է ձեզ ավելի, քան կարող եք երբևէ պատկերացնել: Այն ամենը, ինչ պետք է անեք այսօր, Նրա սերն ընդունելն է: