«Եվ աթոռի վրա նստողն ասաց. «Ահա՛ ամեն բան նոր եմ անում»: Եվ ասաց ինձ. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ և հավատարիմ են»»: ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21.5
Շատերն ապրում են թշվառ կյանքով, որովհետև նրանք հակասական են և ծանրաբեռնված են անցյալի սխալներով: Եթե դուք տխրել կամ հիասթափվել եք անցյալում տեղի ունեցածից, քաջալերում եմ, որ փոխեք ձեր մտածելակերպը և կենտրոնանաք բոլորովին նոր ուղղության վրա: Վճռե՛ք լինելու այն, ինչ Աստված ցանկանում է, որ լինեք, ունենալու այն, ինչ Նա ցանկանում է, որ ունենաք, և ստանալու այն, ինչ Հիսուսն Իր մահով տվեց ձեզ:
Ձեր նոր կյանքը Քրիստոսում նշանակում է, որ դուք լիովին ներվել եք ձեր մեղքերից: Աստված ջնջել է ձեր կյանքի կեղտոտ էջերը և բնակություն է հաստատել ձեր սրտում: Դուք կարող եք բաց թողնել անցյալը և խանդավառությամբ լցվել ապագայի հանդեպ:
Երբ հիասթափված եք զգում, ասե՛ք. «Ես այլևս չեմ ապրելու ստրկության մեջ: Ես ոչինչ չեմ կարող անել այն ամենի հետ, ինչ արել եմ անցյալում, բայց կարող եմ ինչ-որ բան անել ապագայի կապակցությամբ: Ես պատրաստվում եմ վայելել իմ կյանքը և ունենալ այն, ինչի համար Հիսուսը մահացավ: Ես պատրաստվում եմ բաց թողնել անցյալը և հետամուտ լինել Աստծուն՝ հենց այսօրվանից»: