Նոր հույս ամեն օրվա համար

Նոր հույս ամեն օրվա համար

«Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որովհետև չպակասեցին Նրա գթությունները. նրանք ամեն առավոտ նորանոր են. մեծ է Քո հավատարմությունը»: ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3.22,23

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Աստված բաժանել ցերեկներն ու գիշերները: Անկախ նրանից, թե որքան դժվար կամ ծանր կարող է լինել տվյալ օրը՝ լուսաբացը նոր հույս է բերում: Աստված կամենում է, որ անցյալը հետևում թողնենք և տեղ գտնենք «նոր սկզբի» համար:

Հավանաբար դուք ընկել եք որևէ մեղքի կամ կախվածության ծուղակը, և չնայած որ ապաշխարել եք, դեռևս մեղավոր եք զգում: Եթե այդպես է, վստա՛հ եղեք, որ անկեղծ ապաշխարությունը բերում է թարմ, նոր սկիզբ, քանի որ Աստված տվել է ներման խոստում:

Երբ հասկանում եք Աստծո մեծ ողորմությունը և սկսում եք ընդունել այն, միայն այդ ժամանակ է, որ ավելի հակված եք ողորմություն ցուցաբերելու ուրիշներին: Գուցե տանջվում եք հուզական վերքից: Անցյալը հետևում թողնելու ճանապարհը ներելն է այն մարդուն, որը ձեզ ցավ է պատճառել: Դուք ձեզ լավություն եք անում, երբ ներում եք:

Աստված ունի նոր ծրագրեր ձեր կյանքի հորիզոնում, և դուք կարող եք իրականացնել դրանք՝ ընտրելով ապրել ներկայում և ոչ թե անցյալում: Անցյալի մասին մտածելը և խոսելը պահում են ձեզ ծուղակի մեջ. բա՛ց թողեք այն, ինչ տեղի է ունեցել երեկ, ընտրությո՛ւն կատարեք այսօր ընդունելու Աստծո սերը և ներումը, որպեսզի կարողանաք խանդավառվել այն ծրագրով, որ Նա ունի ձեր ապագայի համար:


Աստծո ողորմությունը նոր է ամեն առավոտ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon