
«Որովհետև Աստծո հետ ոչինչ երբևէ անկարելի չէ, ու Աստծուց ոչ մի խոսք առանց զորության չի լինի կամ անհնարին չի լինի, որ այն չիրականանա»: — Ղուկաս 1.37, AMP
Այն մարդիկ, ովքեր դրականորեն են մտածում, անգամ ամենահուսահատ իրավիճակներում կարող են ներուժ տեսնել, մինչդեռ նրանք, ովքեր բացասաբար են մտածում, արագությամբ մատնացույց են անում խնդիրներն ու սահմանափակումները:
Սա հիշեցնում է բաժակը «կիսով չափ լիքը» կամ «կիսով չափ դատարկ» տեսնելու հանրահայտ գաղափարը, որն, ըստ էության, տարածվում է որոշումներ կայացնելու և գործողություններ ձեռնարկելու վրա՝ հիմնվելով կա՛մ դրական կա՛մ բացասական մտածելակերպի վրա:
Երբևէ նկատե՞լ ես, թե ինչպես է բացասական մտածելակերպը չափազանց բարդացնում իրավիճակը: Խնդիրները սկսում են ավելի խոշոր և առավել դժվար թվալ, քան իրականում կան:
Երբեմն խնդիրը կարող է իսկապես բնականից անհնարին թվալ: Իսկ բացասական մտածելակերպը մոռանում է, որ Աստծո համար անկարելի ոչինչ չկա:
Աստծո Խոսքի շուրջ խորհելը կազատի քեզ բացասականությունից ու կօգնի վերակենտրոնանալու այն բանի վրա, թե ով է Աստված: Դրական մտածելակերպը, հիմնված Աստծո խոսքի վրա, գիտի, որ ոչինչ չկա, որ վեր է Աստծուց: Նա ամենուրեք է:
Ես մարզել եմ իմ ուղեղը՝ հավատալու Աստծուն և Նրա Խոսքին, ու երբ վստահել եմ Նրան ավելի, քան հանգամանքներին, վերապրել եմ այն զորությունը, որ հասանելի է ինձ Նրա միջոցով: Մենք միշտ պետք է հիշենք, որ Աստծո հետ անկարելի ոչինչ չկա:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ինձ համար պարզ է, որ ես ոչինչ չեմ շահի «կիսով չափ դատարկ բաժակի» մտածելակերպից: Նույնիսկ անհնարին իրավիճակներում ես գիտեմ, որ Դու ներկա ես: Ես ընտրում եմ տեսնել իրերի դրական կողմը, քանի որ ապրում եմ Քո Խոսքով: