Ուտել Աստծո Խոսքի «պինդ կերակուրը»

«Բայց պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, նրանց, ում զգայարանները և մտավոր կարողությունները գործնականում մարզված են տարբերակելու և զանազանելու բայորապես լավն ու ազնիվը նրանից, ինչը չար և հակառակ է կա՛մ աստվածային կա՛մ մարդկային օրենքին»:  — Եբրայեցիների 5.14,  AMP

Ես հիշում եմ, թե ինչպես էի կերակրում երեխաներիս: Քանի դեռ նրանց բանան ու դեղձ էի տալիս, ամեն բան հրաշալի էր: Բայց երբ սկսեցի թեյի գդալով ոլոռ տալ, լսեցի «փու՛ֆ» արտահայտությունը: Ես ստիպված մաքրում էի նրանց կզակին թափված ոլոռը ու կրկին մտցնում նրանց բերանը: Դա ինձնից որոշ ժամանակ պահանջեց, սակայն ուշ թե շուտ, նրանք սովորեցին ոլոռ ուտել:

Նույնը կատարվում է մանուկ քրիստոնյաների հետ: Երբ մենք սկսում ենք յուրացնել Աստծո Խոսքը, սկսում ենք հոգևոր աճել: Մենք դադարում ենք մարմնով շարժվել ու սկսում ենք անել այն, ինչ Նա ցանկանում է, որ անենք:

Առակաց 4.18-ն ասում է, որ արդարի ճանապարհը օրեցօր լուսավորվում է, երբ

նա շարունակում է մնալ Աստծո Խոսքի մեջ: Այստեղ բանալի բառը շարունակելն է: Մենք պետք է շարունակենք սիրել Խոսքը, ուսումնասիրել Խոսքը և լսել Խոսքը, որպեսզի այն կարողանա վերափոխել մեզ:

Երբևէ անցե՞լ ես դեղին լույսի տակով: Միգուցե շտապել ես ու մտածել. «Ես կանցնեմ»: Եթե դու դա անես նորից ու նորից, վերջիվերջո ավտովթարի կենթարկվես: Նույնը վերաբերում է Աստծո Խոսքին:

Եթե մենք առաջ անցնենք ու անենք այն, ինչ գիտենք, որ չպիտի անենք ու փորձենք ինչ-որ կերպ սողոսկել, ի վերջո կարող ենք վնասվել: Աստծո Խոսքն այստեղ է՝ մեզ պաշտպանելու համար:

Եբրայեցիների 5.14-ն ասում է. «Պինդ կերակուրը հասունների համար է, ովքեր մարզվելու միջոցով ձեռք են բերել ճիշտը և սխալը ճանաչելու հմտություն» (NLT): Խոսքի «պինդ կերակուրը» կհանդիմանի քեզ, իսկ դա դրական բան է: Սուրբ Հոգու միջոցով քո սրտում դու իմանում ես, որ քո վերաբերմունքից գարշահոտություն է գալիս կամ գտնվում ես սխալ ճանապարհին:

Խոսքի մեջ լինելը բանալի է ճիշտ ուղղությամբ կյանքն ապրելու համար: Այնպես որ մի՛ եղիր երեխա…ընդունի՛ր Խոսքի պինդ կերակուրը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես գիտեմ, որ Քո Խոսքը հասունության միակ ճանապարհն է: Առաջնորդի՛ր և օգնի՛ր ինձ աճելու, մինչ ես ընդունում եմ Քո Խոսքի պինդ կերակուրը, որպեսզի լինեմ այն անձնավորությունը, որ Դու ստեղծել ես ինձ՝ Քրիստոսում լինելու համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon