Ուրախ սիրտ

Ուրախ սիրտ

«Ուրախ սիրտը օգտակար է՝ ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի»: ԱՌԱԿԱՑ 17.22

Աստված կյանք է, և այն ամենը, ինչ Նա ստեղծել է, այդ կյանքի մի մասն է: Մենք կարող ենք այնպես տարվել գործերով և ինչ-որ բաների հասնելու մոլուցքով, որ եթե զգույշ չլինենք, կյանքի վերջում հանկարծ կհայտնաբերենք, որ երբեք իրականում չենք ապրել: Աստված ցանկանում է, որ մենք վայելենք կյանքը և ապրենք լեցուն կյանքով:

Մենք ունենք ընտրություն: Մենք կարող ենք տրտնջալով անցնել մեր նեղությունների միջով, կամ էլ կարող ենք դժվարությունների մեջ ավելի մոտենալ Աստծուն և ուրախ սրտով հաղթահարել ցանկացած նեղություն: Այսպես, թե այնպես, բոլորս ժամանակ առ ժամանակ ունենալու ենք նեղություններ, ուստի՝ ինչո՞ւ Տիրոջ ուրախությունը չդարձնել մեր զորությունը և չլցվել եռանդով ու կենսունակությամբ:

Հովհաննեսի 15-րդ գլխում Հիսուսը խոսում է Իր մեջ մնալու մասին: 11-րդ խոսքում Նա ասում է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի»: Հիսուսը հնարավոր դարձրեց, որ մենք ուրախ սիրտ ունենանք: Նրա օգնությամբ, անկախ նրանից, թե ինչի միջով եք անցնում, դուք կարող եք ժպտալ և վայելել ձեր կյանքի յուրաքանչյուր օրը Նրանում:


Մի՛ անցկացրեք ձեր կյանքը՝ սպասելով, որ ինչ-որ բաներ փոխվեն, նախքան կկարողանաք երջանիկ լինել: Որոշո՛ւմ կայացրեք, որ երջանիկ կլինեք հիմա՛:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon