«Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհնություն»: ՍԱՂՄՈՍ 33.1
Հսկայական նշանակություն ունի այն, թե ինչպես ենք մոտենում յուրաքանչյուր նոր օրվան և նոր իրավիճակին: Եթե նախօրոք որոշենք, որ երջանիկ կամ խաղաղ չենք լինի, մինչև չստանանք այն, ինչ ցանկանում ենք, այդ դեպքում հազվադեպ կլինենք խաղաղության մեջ:
Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Եթե վաղն անձրևի, ես ուրախ չեմ լինի», կամ՝ «Եթե չստանամ այդ աշխատանքը, շատ կվրդովվեմ»: Երբ այսպիսի մտքեր ենք ունենում, դեռ որևէ խնդրի չբախված, արդեն տրամադրվում ենք երջանիկ չլինելու և կորցնելու մեր խաղաղությունն ու ուրախությունը:
Վրդովվելու փոխարեն, մենք կարող ենք լինել խաղաղության մեջ: Մենք կարող ենք մտածել և խոսել այսպես. «Իսկապես հույս ունեմ, որ վաղը եղանակը հրաշալի կլինի, և հուսով եմ, որ կստանամ այս նոր աշխատանքը: Բայց իմ ուրախությունը գալիս է Հիսուսի հետ իմ փոխհարաբերությունից, այնպես որ՝ ես ընտրում եմ լինել երջանիկ և խաղաղ՝ անկախ նրանից, թե ինչի կհանդիպեմ վաղը: Լինի անձրև, թե արև, կստանամ այդ աշխատանքը, թե ոչ, ես ընտրում եմ Տիրոջ ուրախությունը»:
Այն, թե ինչպես ենք մոտենում կյանքին, մեծապես որոշում է մեր կյանքի որակը: Երբ չենք կարող շտկել կյանքը, հիշենք, որ կարող ենք շտկել մեր մոտեցումը կյանքի հանդեպ: