«Մի բանի վախճանը լավ է նրա սկզբից. լավ է երկայնամիտը բարձրամիտ մարդուց»: ԺՈՂՈՎՈՂ 7.8
Ամենակարևորն այն չէ, թե ինչպես ենք սկսում: Սկիզբը կարևոր է, բայց կարևոր է նաև ընթացքը և ավարտը: Իրականում, ինչ-որ բանի միջով անցնելն ավելի կարևոր է, քան այն սկսելը, հատկապես երբ դա մի բան է, որ Աստված կանչել է մեզ անելու:
Ոմանք մեծ հաջողությամբ սկսում են, բայց երբեք չեն ավարտում: Մյուսները դանդաղ սկսում են, բայց հաջողությամբ ավարտում են: Անկախ նրանից, թե ինչպես ենք սկսում, Աստված ցանկանում է, որ մնանք հավատարիմ ճանապարհի յուրաքանչյուր քայլին՝ սկզբում, մեջտեղում և վերջում: Աստծո ցանկությունն է, որ դուք լավ ավարտ ունենաք:
Աստված ունի լավ ծրագիր յուրաքանչյուրիս համար: Բայց դա հնարավորություն է, ոչ թե հավանականություն: Դա տեղի չի ունենա, եթե չհամագործակցենք Աստծո հետ: Մենք ունենք մեր դերը այդ ծրագրի իրականացման գործում: Աստված մեր կյանքում ոչինչ չի անի՝ առանց մեր համագործակցության:
Քաջալերում եմ, որ համագործակցեք Աստծո հետ ձեր կյանքի բոլոր օրերում ձեր ներուժը զարգացնելու և Նրա ծրագիրն իրականություն դարձնելու համար: Ամեն օր դուք կարող եք նոր բան սովորել: Ամեն օր դուք կարող եք աճել: Ամեն օր դուք կարող եք մի փոքր ավելի հեռու գնալ, քան՝ նախորդ օրը. այսկերպ դուք մեծ սկիզբը վերածում եք ավելի մեծ ավարտի: