Սովորե՛ք սիրել ինքներդ ձեզ

Սովորե՛ք սիրել ինքներդ ձեզ

«…Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»: ԵՐԵՄԻԱ 31.3

Շատերն իրականում չեն սիրում իրենք իրենց: Նրանք քննադատում են, մերժում և գուցե, նույնիսկ, ատում են իրենց: Աստվածաշունչը սովորեցնում է չլինել եսասեր և եսակենտրոն, բայց երբեք չի պատվիրում չսիրել մեզ հավասարակշռված ձևով: Ես մշտապես ասում եմ. «Մի՛ սիրահարվեք ինքներդ ձեզ, բայց սիրե՛ք ձեզ»: Եթե չսիրեք ձեզ, թշվառ կլինեք, որովհետև դուք միշտ ձեզ հետ եք: Դուք եք այն անձնավորությունը, որից երբեք չեք կարող փախչել, նույնիսկ մեկ վայրկյան:

Մի անգամ մի երիտասարդ կին խնդրում է հովվին աղոթել իր համար, որովհետև ատում էր ինքն իրեն: Հովիվը նայում է նրան և հիասթափված մեկ քայլ հետ է գնում: Նա շատ պարզ ասում է. «Ձեր կարծիքով ո՞վ եք դուք, որ ատեք ինքներդ ձեզ այն ամենից հետո, երբ Աստված ուղարկեց Իր միակ Որդուն՝ սոսկալի կերպով չարչարվելու և մահանալու ձեր փոխարեն: Եթե Աստված այդքան սիրեց ձեզ, անկասկած, դուք կարո՛ղ եք սիրել ինքներդ ձեզ»:

Հովվի ասածը բացում է կնոջ աչքերը՝ տեսնելու այն սխալը, որ նա անում էր, և նա սկսում է սովորել սիրել և ընդունել ինքն իրեն: Քաջալերում եմ ձեզ անել նույնը: Հավատքի քա՛յլ արեք և ասե՛ք. «Ես սիրո՛ւմ եմ ինձ Աստծո սիրով: Ես ընդունո՛ւմ եմ ինքս ինձ»:

Երբ սկսեք տեսնել ինքներդ ձեզ այնպես, ինչպես Աստված է տեսնում, ձեր վերաբերմունքն ու դիրքորոշումն ամբողջովին կփոխվեն: Դուք կդառնաք ավելի դրական, վստահ անձնավորություն և կսկսեք նորովի վայելել կյանքը:


Քանի որ Աստված սիրում է ձեզ, դուք կարո՛ղ եք սիրել ինքներդ ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon