«…որովհետև ես սովորել եմ գոհ լինել (բավարարված լինել այն աստիճան, որ չանհանգստանամ կամ չխռովվեմ) ինչի մեջ, որ կամ»: — Փիլիպեցիների 4.11, AMP
Աստվածաշունչը սովորեցնում է մեզ գոհ լինել անկախ նրանից, թե ինչպիսին են մեր հանգամանքները: Պողոս առաքյալն ասում է. «Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել»:
Լինել գոհունակ նշանակում է որոշել երջանիկ լինել այն ամենով, ինչ արդեն ունես: Ցավոք, մենք սովորաբար սովորում ենք գոհ լինել երկար ժամանակ դժգոհ կյանքով ապրելուց հետո, երբ ի վերջո ասում ենք. «Տե՛ր, ես այլևս չեմ ուզում այսպես ապրել»: Սակայն այդպես չպետք է լինի:
Դու կարող ես ընտրել գոհ լինել ամեն օր: Սա արժե ավելին, քան այն նյութական ունեցվածքը, որ կարող ես հավանաբար ձեռք բերել կյանքի ընթացքում:
Պողոսը հստակեցնում է այս միտքը, երբ Ա Տիմոթեոսի 6.6-ում գրում է, որ աստվածապաշտությունը բավականության հետ (այն բավականության, որը ներքին բավարարության զգացում է) մեծ և առատ շահ է:
Ի՞նչն է մեզ վստահաբար երջանիկ դարձնում: Ամեն օր Տիրոջ մեջ գոհունակ լինելը: Իսկական խաղաղություն և մշտական երջանկություն ունենալու միակ ճանապարհն այն է, երբ Աստծուն ասում ենք. «Տե՛ր, ես ուզում եմ միայն այն, ինչ Դու կամենում ես, որ ես ունենամ»:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես ուզում եմ միայն այն, ինչ Դու կամենում ես ինձ համար: Ինչպես Պողոս առաքյալը՝ ես ընտրում եմ գոհունակ լինել յուրաքանչյուր իրավիճակում: