Սպասի՛ր Աստծո իմաստությանը

«Առաջնորդություն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատությունով փրկություն կլինի»: —Առակաց 11.14

Մարդիկ հաճախ ինձ հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել՝ ես քայլում եմ Աստծո ճշմարտութան մե՞ջ, թե՞ շարժվում եմ իմ զգացմունքներով և հույզերով»: Ես հավատում եմ, որ պատասխանը գտնվում է համբերության մեջ:

Հույզերը հորդորում են մեզ շտապել՝ ասելով, որ մենք պետք է ինչ-որ բան անենք և անենք դա հենց հիմա: Բայց աստվածային իմաստությունն ասում է մեզ սպասել այնքան, մինչև ունենանք հստակ պատկերացում, թե ինչ ենք անելու և երբ ենք անելու: Աստվածային իմաստությունն ասում է մեզ փնտրել իմաստուն առաջնորդություն և խորհուրդ՝ նախքան արագ որոշում կայացնելը:

Մենք պետք է կարողանանք ետ քաշվել ու նայել իրավիճակին Աստծո տեսանկյունից: Մենք կարիք ունենք որոշումներ կայացնելու՝ հիմնվելով մեր իմացածի, այլ ոչ թե զգացմունքների վրա: Մենք կարիք ունենք ընդունելու Նրա իմաստությունը և այն վստահելի մարդկանց իմաստությունը, ում Նա դրել է մեր կողքին:

Ցանկացած դժվար իրավիճակի բախվելիս քայլ մի՛ արա, այլ սպասի՛ր, մինչև հստակ պատասխան կունենաս, հակառակ դեպքում կարող ես զղջալ արածդ քայլի համար: Հույզերը հրաշալի են, սակայն չպետք է թույլ տալ, որ դրանք առաջ անցնեն իմաստությունից և գիտությունից: Փնտրի՛ր Աստծո առաջնորդությունը և թո՛ւյլ տուր Նրան ցույց տալ, թե ինչ անես:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ շտապի որոշում կայացնել ու առաջնորդվել իմ զգացմունքներով: Ես հանձն եմ առնում փնտրել Քո իմաստուն առաջնորդությունը այն ընտրությունների համար, որոնք կկայացնեմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon