Վերացնել վատ սովորությունները

«Մի՛ հաղթվիր չարից, այլ բարիով հաղթի՛ր չարին»: — Հռոմեացիների 12.21

Երբ սկսեցինք մեր փոխհարաբերությունը Քրիստոսի հետ, սկիզբ դրեցինք կյանքի մի ճանապարհորդության, որի նպատակն է դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է մեզ լինելու: Ընթացքում մենք սովորում ենք հաղթահարել մեր թուլությունները և ապրել Աստծո զորությամբ: Դա հաճախ նշանակում է վերացնել վատ սովորությունները:

Տարիներ շարունակ ես սովորություն ունեի վրդովվել, երբ իմ ուզածը չէր լինում: Միգուցե դա չէ քո վատ սովորությունը: Միգուցե դու բամբասում ես, հայհոյում կամ չափից շատ սուրճ խմում կամ շատ հեռուստացույց դիտում կամ գումար ծախսում այն բաների վրա, որոնց կարիքը չունես: Ինչ վատ սովորություն էլ ունենաս, դու կարող ես «կոտրել» այն:

Ես չեմ ասում, որ վատ սովորությունը «կոտրելը» հեշտ է, սակայն Աստծո ցանկությունն է, որ իշխանություն վերցնենք մեր վատ սովորությունների վրա: Նա չի ցանկանում, որ մենք ղեկավարվենք մեր զգացմունքներով. Նա ցանկանում է, որ մենք հաղթանակ ունենանք:

Վատ սովորությունը վերացնելը պահանջում է մեկը մյուսի ետևից մի շարք լավ ընտրություններ կատարել: Մեզնից շատերը փորձում են դա անել իրենց սեփական ուժերով՝ առանց Սուրբ Հոգու օգնության: Սակայն ի վերջո մենք հասկանում ենք, որ չենք կարող հաճեցնել Աստծուն` առանց Աստծո օգնության:

Աստվածաշնչի ընդլայնված տարբերակը վկայակոչում է Սուրբ Հոգուն՝ որպես մեր հենարանի: Նա միշտ պատրաստակամ կանգնած է մեր կողքին, եթե հանկարծ անախորժության մեջ ընկնենք և փոքրիկ օգնության կարիք ունենանք: Սակայն Նա առանց հրավերի չի հայտնվի: Դու պետք է Նրանից օգնություն խնդրես:

Հռոմեացիների 12.21-ն ասում է, որ մենք չարին հաղթում (տիրում) ենք բարիով: Դա Աստծո Խոսքում առկա ամենամեծ գաղտնիքներից մեկն է: Շատ ավելի հեշտ է ճիշտ ընտրություն կատարել այն ժամանակ, երբ կենտրոնացած ես Աստծո և քո հաղթանակի, քան ձախողման վախի վրա:

Այսօր ընտրություն կատարի՛ր շարժվել Հոգով, հաղթահարել վատ սովորությունները և ապրել հաղթանակի մեջ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, այլևս չեմ ուզում ապրել իմ վատ սովորություններով: Ես ընտրություն եմ կատարում Քո տված իշխանությունը կիրառել այն գայթակղությունների վրա, որոնք ձգտում են ղեկավարել ինձ: Ես կհետևեմ Քո Սուրբ Հոգուն՝ ձեռք բերելով կյանքի նոր և ավելի լավ սովորություններ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon