Արե՛ք այն, ինչ կարող եք, և թո՛ղ Աստված անի մնացածը

Արե՛ք այն, ինչ կարող եք, և թո՛ղ Աստված անի մնացածը

«Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում. քանի որ ես սովորեցի՝ ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.11

Ամենից լավ մենք գործում ենք այն ժամանակ, երբ ունենք խաղաղ, հավասարակշռված միտք: Երբ մեր միտքը խաղաղ է, այն զերծ է վախից, անհանգստությունից կամ տանջանքից: Երբ մեր միտքը հավասարակշռված է, մենք ի վիճակի ենք նայելու իրավիճակին և որոշելու, թե ինչ անենք կամ չանենք:

Մեզնից շատերն անախորժության մեջ են ընկնում այն ժամանակ, երբ դուրս են գալիս հավասարակշռությունից: Մենք կա՛մ հայտնվում ենք լիակատար պասիվության վիճակում, երբ ոչինչ չենք անում՝ սպասելով, որ Աստված ամեն բան անի մեզ համար, կա՛մ դառնում ենք գերակտիվ՝ մեծ մասամբ շարժվելով մարմնի թելադրանքով: Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի հավասարակշռված ենք դառնում: Մենք կարողանում ենք դեմառդեմ կանգնել կյանքի ցանկացած իրավիճակի և ասել. «Ես կանեմ այն, ինչ Աստված առաջնորդում է ինձ անելու, բայց վստահում եմ, որ Նա կանի մնացածը»:

Անօգուտ է շարունակել անել այն, ինչը չի գործում: Սպասե՛ք Աստծուն և հնազա՛նդ եղեք Նրան ու հասկացե՛ք, որ Նրա ժամանակը կատարյալ է ձեր կյանքում: Նույնիսկ եթե թվում է, թե Աստված ոչինչ չի անում ձեր իրավիճակի կապակցությամբ, խուճապի մի՛ մատնվեք: Քանի դեռ վստահում եք Աստծուն, Նա գործում է, և դուք ժամանակին կտեսնեք արդյունքները:


Երբ անում ենք այն, ինչ Աստված խնդրում է մեզ անել, մենք կարող ենք վստահել Նրան մնացածը:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon