Ընդունի՛ր Սուրբ Հոգուն և ընդունի՛ր զորություն ներելու համար

«Եվ սա ասելով փչեց նրանց վրա և ասաց.«Առե՛ք Սուրբ Հոգին»»: Հովհաննես 20.22

Աստված ցանկանում է, որ մենք ապրենք ներող սրտով: Մենք բոլորս պետք է հոժարությամբ ընտրենք հնազանդվել Աստծուն և ներել ցանկացած վիրավորանք՝ ամենափոքրից մինչև ամենամեծը, անկախ այն բանից, թե սատանան որքան է փորձում դառնությամբ թունավորել մեր մտքերը: Սա հաճախ ավելի հեշտ է ասել, քան անել, սակայն Աստված չի ակնկալում, որ դու դա անես քո սեփական ուժերով:

Դու չես կարող ներել առանց Սուրբ Հոգու զորության: Շատ դժվար է ինքնուրույն դա անել, սակայն եթե դու իսկապես կամենաս, Նա կուղարկի Հոգին քեզ օգնելու համար: Քեզ ընդամենը պետք է խոնարհվել ու հոժարությամբ աղաղակել Նրան՝ օգնության համար:

Հովհաննեսի 20.22-ում Հիսուսը փչեց աշակերտների վրա ու ասաց. «Ընդունե՛ք Սուրբ Հոգին»: Նրա հաջորդ հրահանգը մարդկանց ներելն էր:

Նույն բանը Նա քեզ է ասում: Նա ցանկանում է լցնել քեզ Սուրբ Հոգով ու կարողություն տալ ներելու, սակայն դու պիտի խնդրես և ընդունես Նրան: Եթե դու հոժար ես, Աստված կարող է քեզ տալ զորություն ազատվելու քո սրտում եղած ցանկացած դառնությունից ու չներումից:

Խնդրի՛ր Աստծուն քեզ վրա փչել Սուրբ Հոգին, որպեսզի կարողանաս ներել նրանց, ովքեր քեզ ցավ են պատճառել:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես կամենում եմ, փչի՛ր ինձ վրա և լցրու ինձ Սուրբ Հոգով: Ես ընտրում եմ ընդունել Սուրբ Հոգու կարողություն տվող զորությունը և ներել:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon